Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Խորհրդային կայսրության համակարգում Ռիժկովը շիտակ ու հզոր, ազդեցիկ գործիչ էր

Խորհրդային կայսրության համակարգում Ռիժկովը շիտակ ու հզոր, ազդեցիկ գործիչ էր
28.02.2024 | 20:22

Անկեղծորեն ցավում եմ հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովի մահվան համար, քանի որ նա մեր ժողովրդի կյանքում հսկայական դրական դեր խաղաց ու սրտանց շահեց համայն հայության անվերապահ համակրանքը։

Նա ողջ խորությամբ էր ընկալել Հայաստանին պատուհասած աղետը, մտքով ու հոգով միշտ Աղետի գոտում էր, մինչև վերջ կիսում էր աղետյալների հոգսերը, և կարեկցող վիշտը պարզապես թափվում էր մտահոգ դեմքից։

Հայ-ռուսական անկեղծ բարեկամության կենդանի օրինակը նա էր, ում Հայաստանում հավատում ու անվերապահորեն սիրում էին մեծից փոքր։

Ոչ մի անգամ ոչ մի բառով կամ գործողությամբ նա հակահայկական կողմնորոշում, հակահայկական արարք չդրսևորեց, ի հակադրություն իր բազմաթիվ գործընկերների, ովքեր չէին էլ թաքցնում իրենց հակահայ կեցվածքն ու տմարդի գործողությունները։ Դա մերթ Գորբաչովն էր, մերթ՝ Լիգաչովը, մերթ՝ Յազովը, մերթ՝ Պրիմակովը, մերթ՝ Սաֆոնովը, մերթ՝ Պուգոն, սակայն Ռիժկովը միշտ նույն ուղղամիտ, վճռական ու կարեկից մարդն էր։

Օրերից մի օր, երբ արդեն փլվել էր Խորհրդային Միությունը, և նրա ողջ նախկին տարածքը բռնկված էր արյունալի պատերազմներով, Նիկոլայ Ռիժկովը մի այսպիսի միտք բարձրաձայնեց. «Ախ, Միխայիլ Սերգեևիչ, եթե ես հասկանային, թե դեպի ուր է տանում քո հռչակած Վերակառուցման քաղաքականությունը, այն ժամանակ քեզ ցույց կտայի քո արժանի տեղը»։

Իրոք, Ռիժկովը շատ ծանրակշիռ քաղաքական դեմք էր Խորհրդային կայսրության համակարգում, շիտակ ու հզոր, ազդեցիկ գործիչ, ում հեղինակությունը նաև շատ տականքների ու դավաճանների էր սասանում։

Ես նույնքան համոզված եմ, որ Խորհրդային Միությունը շատ ավելի լուսավոր ու կայուն հանգրվան դուրս կգար, եթե Գորբաչովի նման քաղաքական հրեշի ու տխմարի փոխարեն նրան Ռիժկովի պես պայծառամիտ մարդն առաջնորդներ, որի դեպքում մենք այսքան աղետներ չէինք տեսնի, այսքան թանկ մարդկանց չէինք կորցնի, այսպես չէինք հայրենազրկվի, այս կարգի անորոշության ու սպառնալիքների մեջ չէինք խրվի։

Հավերժ հանգիստ ու փառք մեր կողմից հոգով ու սրտով սիրված մարդուն ու հայ ժողովրդի անուրանալի բարեկամ Նիկոլայ Ռիժկովին։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ