«Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Հայաստանի վարչապետի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ» («Հայկական ժամանակ»)։
Էս գոնե հասկանու՞մ եք ինչ է նշանակում. մենք մեր ռեգիոնում բոլորի մասով ինֆո ենք տալու Ֆրանսիային:
Մոտավոր հասկանու՞մ եք դրա հետևանքները:
Դուք հասկանու՞մ եք, որ մեզ կուլ են տալու կոլեկտիվ ձևով ու լեգիտիմ հիմունքներով:
Ավելին ասեմ՝ Իրանի մասով արդեն տվել ենք տարիներ առաջ, ու դրա համար նաև վճարել-պատժվել ենք:
Այ, դրա համար էր պետք ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն, որի մասին ես վաղուց եմ գրես էս հարթակում:
Ավելին՝ էդ կառույցը շատ լավ աշխատելու է ՌԴ-ի ու Իրանի հայկական համայնքներում այդ երկրների դեմ:
Կա՞ աշխարհում մեկ այլ պետություն, որի ղեկավարի ընտանեկան թերթը հայտարարում է էսպես բացահայտ, որ ՀՀ-ն իր բոլոր հարևան երկրների մասին ինֆո է տրամադրելու այդ երկրներից առնվազն մի մասին ոչ բարեկամ երրորդ երկրին:
Պարզ է, չէ՞, որ լավ հասկանում է դրա հետևանքները: Պարզ է, չէ՞, որ ուզում են ռեգիոնը պայթեցնել Հայաստանով:
Դուք հասկանու՞մ եք, որ մեզնից բան չի մնալու:
Ալեն Ղևոնդյան