Պապիկյան Սուրիկը որոշ ժամանակ կուսակցությունում կատարում էր կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի писарь-ի պարտականությունները:
Հետո տեղի ունեցավ թավշյա բեմականացումը, և Պապիկյան Սուրիկը դարձավ բիրդան աղա: Այսօր նա Հայաստանի պաշտպանության նախարարն է:
Մի քանի ամիս առաջ բոլորդ տեսաք, որ պաշտպանության ներկայիս նախարարն իր անձնական նամակագրության մեջ Սասուն Միքայելյանին անվանում էր՝ ծախված սրիկա:
Բայց սա չէ ողջ ողբերգությունը:
Այդ ամենը տեսել է նաև Սասուն Միքայելյանը, բայց սա էլ չէ ողջ ողբերգությունը:
Ողջ ողբերգությունն այն է, որ Սասունը պաշտպանության նախարարին չենթարկվելով, բանի տեղ չդնելով հանդերձ, փաստացի զբաղեցնում է նրան ենթակա օղակներից մեկի պոզիցիան: Իսկ սա նշանակում է բարդակ: Իսկ սա արդեն նշանակում է, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որն իրականացնում է նման կադրային քաղաքականություն և Սասուն Միքայելյյանն է, ում անմիջական ենթակայության տակ գտնվող դիրքում տեղի է ունեցել այս ողբերգությունը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
ՔՊ կուսակցությունը փաստացի լուծարվեց 2017 թվի հոկտեմբերին: