Փորձեք նախապես գնել այդ ավիաընկերության տոմսերը: Իրականում մատչելի են, սակա՛յն ...
Ավիաընկերությունը հաճախակի և նախանձելի պարբերականությամբ փոփոխում է ավիաչվերթի օրն ու ժամը: Սրանք իբր կանխատեսում են, թե մեկ տարի անց, ենթադրենք` Երևան-Վիեննա չվերթը ժամը 11:41-ին է իրականացվելու, թե՞ 12:15-ին:
Ավելին` եթե դուք Wizzair-ի ավիատոմս եք գնել, ենթադրենք` հուլիսի 24-ին, ապա դա չի նշանակում, որ այդ օրը դուք օդանավ կնստեք:
Մեծ է հավանականությունը, որ ավիաընկերությունը կփոխի թռիչքի օրը, միգուցե` ընդհանրապես չեղարկի չվերթը:
Մնացած խնդիրները` անհետաձգելի գործ, միջոցառում, վարձակալած հյուրանոց կամ բնակարան, սահմանափակ արձակուրդ և այլն, Wizzair-ին չեն հուզում:
Արդյո՞ք Wizzair-ն իրեն այսպես է պահում այլ պետություններում: Չգիտեմ:
Գիտեմ միայն, որ Հայաստանում Wizzair-ը վստահորեն մուտք է գործել անհաշվետու սուբյեկտների ցանկ, այլ կերպ` Wizzair-ը սովորական безотчётник է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ