Գոնե հասկանու՞մ եք, որ Նժդեհին է ծաղրել:
Անունը չի տվել, դեռ սպասում է, որ դուք գլխի ընկնեք:
Դե դուք էլ, որ ամեն օր Նժդեհ եք վկայակոչում, նրա էդ մի ասածը չեք հիշում:
Ֆբ-ն ալեկոծվում է, վրդովվում, անեծքաչոր անում ուրացող-հողատուին: Շատ էլ լա՛վ է անում, ժամանակին պիտի աներ: Ի՞նչ է նշանակում՝ «սա հայրենիք չի, հայրենիքի մնացորդ ա»:
1929-ին Նժդեհը գրում էր.
«…Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն:
...Հայրենի անկյուն և թափառական ժողովուրդ: Մի ճակատագիր, որ երկմտության և տատանումի է մատնել մեր ժողովուրդը. այսինքն՝ ազգային հոռետեսություն: Վայ այն ժողովրդին, որ վարակված է այս հիվանդությամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին:
Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է...»:
Կարծես թե նույն բանն է, չէ՞ ասված, բայց... հայրենատեր Նժդեհի ցավն ու հայրենադավ քոչվորի ցինիզմը...
Քոչվորը դիտմամբ այդ միտքը ստորացրեց ու յուրովի մեկնաբանմամբ շպրտեց դեմքներիս: Եթե շատ տվայտենք ու հաշիվ պահանջենք՝ հաստատ ցույց է տալու Նժդեհի՝ վերը բերված միտքը ու ասի՝ «էդ ես չեմ ասել, էդ Նժդեհն ա ասել»:
Այս մի ափ հայրենիքը կամ Նժդեհինը պիտի լիներ, կամ շունուգելինը:
Նժդեհը հետևորդ չունեցավ, ընդամենը իրեն վկայակոչողներ, իր ասույթները բերանացի անողներ ունեցավ:
Դրա համար էլ մեր մի ափ հայրենիքը շանուգելի բաժին դարձավ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ