Սուն Ցզին, այս միտքն արտահայտելով, նկատի ուներ, որ պատերազմող կողմի համար լավագույնն այն է, երբ իր հաղթանակը թշնամու նկատմամբ ամրագրվում է առանց ռազմական գործողություններ սկսելու։ Իսկ առանց ռազմական գործողությունների հնարավոր է հաղթել միայն այն դեպքում, երբ ունես թշնամու համար կամ առնվազն նրա աչքերում անպարտելի ռազմական ուժ և կարող ես առանց պատերազմի համոզել թշնամուն քո ռազմական մեքենայի անպարտելիության մեջ, ինչից դրդված, թշնամին ստիպված կլինի կատարել քո կամքն ու պահանջները։
Ահա հենց սա՛ է լավագույն պատերազմը` հաղթել առանց կրակոցի։
Արա Պողոսյան