Հերթական հոգեկան հիվանդը՝ պոպուլիստ շիզոֆրենիկը եկավ իշխանության այս անգամ Լատինական Ամերիկայի սրտում՝ Արգենտինայում։ Այն Արգենտինայում, որը փորձում էր դիմադրել ԱՄՆ-ի գերիշխանությանը տարածաշրջանում։
Հակահամակարգը կրկին հաղթեց։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ նեոլիբերալիզմի պայմաններում միջին խավերի ջախջախումը բերում է հասարակության դրսից խթանվող խելագարության։
Սա ցույց տվեց, որ Հայաստանն ամենևին մեկուսացված ճահիճ չէ, այլ քաղաքական գործընթացներն ուղղորդվում են նույն դրսի հետևողական թելադրանքով։
Քաղաքական սնանկ գործիչները և քաղաքագետները ինչպե՞ս են այսքանից հետո բարբաջելու համընդհանուր ընտրությունների կարևորության մասին։
Կասեք՝ հասարակությունները թերզարգացած ու կրթված չե՞ն։ Կեղտոտ սուտ է, որովհետև Արևմուտքի, այսպես կոչված, ամենազարգացած հասարակությունն ընտրել է խեղկատակ Բորիս Ջոնսոնին ու Ռիշի Սունակին։
Սա ամենևին պատահականություն չէ, այլ օրինաչափ մի գործընթաց է, որը հաստատում է, որ առանց ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ամեն մի ընտրություն վերածվելու է խեղկատակների հաղթանակի, հատկապես, երբ սոցիալական անկախ ու կրթված դասերի աղետալի անկում է տեղի ունենում։
Այսօր Հայաստանում չկա վիճաբանություն համընդհանուր ընտրությունների նպատակահարմարության թեմայով։ Պաշտոնական քաղաքագիտության մակարդա՞կն է շրիշակից ցածր, թե՞ սորոսիզմն է բռնազավթել է Հայաստանը՝ կարևոր չէ։ Չկա և վերջ։
Այսուհետև ես խիստ կասկածանքով՝ որպես ցնդաբանության կվերաբերվեմ համընդհանուր ընտրությունների վերաբերյալ ամեն մի խոսակցության, իբր թե քաղաքական բարելավման միջոցի։
Արտակ Հովսեփյան