Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ցինիզմին էլ չափ ու սահման կա

Ցինիզմին էլ չափ ու սահման կա
13.10.2023 | 13:34

Խոսքս ուղղում եմ բացառապես Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական և միջազգային կառույցներին:

Հարգարժան տիկնայք և պարոնայք, Անկախ Հայաստանում երբեք այսքան քաղբանտարկյալ չի եղել: Սա ասում եմ միայն այն բանի համար, որ դուք, կամ ձեզանից շատերը սա չեք նկատում... կամ չնկատելու եք տալիս, ինչպես չնկատելու տվեցիք արցախահայության սպանդն ու Արցախի էթնիկ զտումը: Երբ նման կացնային կերպով է վարվում Ռուսաստանը, դա հասկանալի է: Նրանք այլ ձև չգիտեն: Բայց, երբ, այսպես կոչված, ժողովրդավարության ռահվիրաներն են իրենց դնում ջայլամի տեղ, սկսում է անհասկանալի դառնալ ամեն ինչ: Ես ամենևին ռոմանտիկ չեմ և հասկանում եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին սպասարկում է իր երկրի շահերը, բայց ցինիզմին էլ չափ ու սահման կա: Չէ՞ որ դուք միշտ գերադասել եք աշխատել երիտասարդների հետ, այդ նույն երիտասարդությունն արդեն չի հավատում ձեզ և ձեր այսօրվա ժողովրդավարությանը: Եվ չզարմանաք, որ մի գեղեցիկ օր աշխարհի երիտասարդությունը արևմտյան «ժողովրդավարության» և ռուսական «տապոռի» միջև ընտրի չինական ճիշտ պրագմատիզմը:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ