Պետության սուվերենությունն ու պետականությունը կործանում են հենց այդ սուվերենության ու պետականության մասին բարձր գոռացողները:
Հատկապես, եթե այդ գոռգոռոցի ու աղմուկի հետևում թաքնված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելու հիվանդագին մոլուցքը:
Հատկապես, եթե այդ գոռգոռացողները տարրական գիտելիք չունեն ո՛չ ինքնիշխանության, ո՛չ պետականության մասին:
Հատկապես, եթե այդ գոռգոռացողներն ունեն ծայրաստիճան ծայրագավառային հոգեբանություն և մտածելակերպ, ուղղակի այդ ծայրագավառը գտնվում է թուրանական տարածքում:
Ինքնիշխանության ու պետականության գերեզմանափորներն ամենաբարձրն են գոռում պետականության ու ինքնիշխանության մասին:
Արթուր Ղազինյան