(Չարենցի մոտիվներով`
Բազմել է ցարերի գահին,
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն...)
Նստել է Տիգրանի գահին, անուղեղ ցռ՜ռ՜ան Վերգոն,
Սերժիկի կոստյումը հագին, ու գահը սարքել է ֆայտոն:
Նստել է, քշում է բռի, բռնում է ծեփում պատերին,
Թալանում բյուջեն անխնա ու խաբում անուղեղ հայերին:
Օ, ե՞րբ է իմ ազգի համար, նման նենգ հոր փորող եղել,
Մեզ ոչ ոք կեղծավոր ժպիտիվ, դեռ այսպես դաժան չի դավել:
Ի՞նչ անի նստվածքը խաբված, կավատի դավից անտեղյակ,
Ձոներ է հյուսում նրան, համարում փրկիչն իր միակ:
Մեռցրել է հերոսի անուն, հերոսի փառքն ու գործը,
Ազգային ամեն արժեք ուղարկել գրողի ծոցը...
Մայրապիղծ վիժվածքին հանել, հերոս է դարձրել մի նոր,
Եվ անսեռ, անազգ ճիվաղին պաշտոններ բաժանել նորանոր:
Պղծում է երկիրն անխնա Տիգրանի գահին բազմած,
Թե արքան հրաշքով ելներ, նա ինքն էլ կմնար զարմացած...
Օ, ու՞ր եք Արիներ հզոր, բերում է ազգիս երեկոն,
Տիգրանի գահին բազմած ազգադավ այս ցռ՜ռ՜ան Վերգոն:
Հառնեք հոգիներ անմահ,պայքարի շնչով առնական,
Եվ ծեփեք ասֆալտին անխնա,Սորոսի այս ճտին դիվական...
Սվետլանա ՄԱՐԳԱՐՅԱՆ