Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նիկոլ Փաշինյանը և Մգինգո կղզին

Նիկոլ Փաշինյանը և Մգինգո կղզին
20.08.2023 | 12:14

Աֆրիկայի սիրտ Վիկտորիա լճում է գտնվում Մգինգո կղզին, որի տարածքը կազմում է ընդամենը 2000 քառակուսի մետր:

Որպեսզի հստակ պատկերացնեք այդ կղզու չափը, ընդամենը նշեմ, որ Երևան քաղաքի տարածքը 223 քառակուսի կիլոմետր է, իսկ մեկ կիլոմետր քառակուսին հավասար է 1 մլն քառակուսի մետրի. ստացվում է, որ Մգինգո կզղին փոքր է Երևանի տարածքից 111 հազար 150 անգամ:

Մգինգո կղզին 1000 անգամ ավելի փոքր է, քան Սև լիճը, որի 30%-ի համար Նիկոլ Փաշինյանը, իր իսկ խոսքերով, չէր պատրաստում պատերազմ սկսել. ընդ որում, Սև լճի 30 %-ը 300 անգամ ավելի մեծ է, քան՝ Մգինգո կղզին:

Գուգլի քարտեզներով, որոնք այդքան շատ է սիրում Նիկոլ Փաշինյանը, Մգինգո կղզին գտնվում է Քենիայի տարածքում, բայց Ուգանդան դա չի ընդունում և չի ճանաչում այն որպես Քենիայի մաս, որովհետև գուգլը պաշտոնական, վերպետական կամ միջազգային կառույց չէ, այլ ընդամենը շահույթ հետապնդող մասնավոր կազմակերպություն, պարզ ասած` ՍՊԸ:

Այդ իսկ պատճառով Ուգանդան առայսօր պայքարում է Քենիայի դեմ հանուն Մգինգո կզղու, իսկ մեր երկրի թեկուզև ժամանակավոր ղեկավարը ՀՀ սահմանները որոշում է գուգլի քարտեզների համակարգով:

Ի միջի այլոց N1. 2021 թվականի դեկտեմեբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն, 20.000 հատ Մգինգո կղզի, որից 20.000 անգամ ավելի փոքր տարածքի համար Աֆրիկայում Ուգանդան պայքարում է Քենիայի դեմ.

Ի միջի այլոց N2. Ուգանդայի ղեկավարը նրա նախագահ Յովերի Մուսևենին է, ով այդ երկիրը կառավարում է 1986թվից. գուցե ՀՀ կառավարությունը ցանկանա, որպեսզի Մուսևենին դասընթացնե՞ր անկացնի իրենց համար:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ