Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչու է Ալիևը բողոքում Պուտինից. ինչպես առժամանակ խափանվեց Էրդողան-Ալիև-Փաշինյան սիրավեպը

Ինչու է Ալիևը բողոքում Պուտինից. ինչպես առժամանակ խափանվեց Էրդողան-Ալիև-Փաշինյան սիրավեպը
19.11.2022 | 10:42

Երբ Նիկոլ Փաշինյանն անոնս էր անում, որ շուտով մի փաստաթուղթ է ստորագրելու, որի համար իրեն կարող են դավաճան համարել ու նույնիսկ իշխանությունից հեռացնել, նկատի ուներ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող Վաշինգտոնյան կոչված փաստաթուղթը։


Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը Թուրքիայի նախապայմաններից մեկն էր, և Փաշինյանն «այո» էր ասել այդ նախապայմանին, քանզի հակառակ դեպքում հայ-թուրքական շփումները չէին լինի։ Նրա «այո»-ն համաձայնագրի տեսք ստացավ «Վաշինգոտնյան» անվան տակ։


Ըստ Վաշինգտոնյան պլանի՝ Ղարաբաղը ճանաչվում էր Ադրբեջանի մաս։ Դրան Փաշինյանը պաշտոնապես համաձայնեց Պրահայում՝ Ալիևի, Միշելի, Մակրոնի ներկայությամբ։ Այդ մասին Ալիևը բարձրաձայնեց Աստանայում։ Նիկոլ Փաշինյանն էլ իր լռությամբ հաստատեց Ալիևի ասածները։ Դրանից հետո Մոսկվան, իր շահերից ելնելով, ստիպված անցավ բաց խաղի։
ՌԴ նախագահ Պուտինը հրապարակայնացրեց Վաշինգտոնյան ծրագիրը։ Փաշինյանը, իշխանությունը կորցնելու վախից, ստիպված հետ քաշվեց վաշինգտոնյանից (գոնե այս պահին այդպես է, իսկ թե ինչ կլինի վաղը, դժվար է ասել․ Հայաստանը դարձել է Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրության զոհ)։


Ալիևը եվրոչինովնիկի հետ հանդիպմանը բողոքել է Պուտինից։ Վերջինիս Ալիևը մեղադրում է, որ թույլ չի տվել Ղարաբաղի հարցը վերջնական փակել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սոչիում այդ հարցը «ջրվել» է, ու Ալիևը նյարդայնացած է։
Ալիևը եվրոչինովնիկին բողոքում է, որ գյոզալական Նիկոլին Պուտինը թույլ չի տալիս գնալ ՌԴ-ից տարածաշրջանը պոկելու ճանապարհով, իսկ Արևմուտքն էլ չի օգնում իրեն այդ հարցում ու դեռ մի բան էլ կողքից հարվածում է։


Ֆրանսիայի Սենատն էլ իր հերթին է նյարդայնացրել Ադրբեջանի կոռումպացված ղեկավարին։ Արդյունքում՝ Ալիևին մնացել է միայն բողոքելը։
Փաստորեն, Հայաստանն ու Արցախը դեռ գոյություն ունեն՝ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի առաջին դեմքերի։
Մեր երկիրը դեռ կա, քանզի դա բխում է Ռուսաստանի ու Իրանի շահերից, ինչպես նաև Արևմուտքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած արժեհամակարգային խոր հակասությունների հանգամանքով պայմանավորված։
Շատ ցավալի է արձանագրել այս ամենը, քանզի մենք ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում։ Ամոթ է բոլորիս համար, որ հայ ժողովուրդն աշխարհին է ներկայանում Նիկոլ Փաշինյանով ու Արայիկ Հարությունյանով։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 18690

Մեկնաբանություններ