ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Ժողովուրդը հոգնել է խաբեության ու ստի բեռը տանելուց

Ժողովուրդը հոգնել է խաբեության ու ստի բեռը տանելուց
14.09.2024 | 06:55

Գործի բերումով Մայամիում մի կուբացու հետ ծանոթացա (հետո, իհարկե, ընկերացանք) ու, որպեսզի խնայեմ ժամանակս, հենց սկզբից ուղիղ ասացի, որ թվերի մեջ կամ բիզնեսը ներկայացնելուց չփորձի ուռճացնել կամ խաբել.

- Եղբայր, ես հայ եմ. եթե անգամ 10 հոգով էլ հավաքվեք ու փորձեք ինչ-որ բան մտածել հավելյալ շահույթ ստանալու համար, դա ձեզ մոտ չի ստացվի, քանի որ, կրկնում եմ, ես հայ եմ:

-Ապեր, կուբացիներն ամենաշուստրի ազգն են, ինձնից նման բան մի սպասի, բայց եթե մտքիս լիներ, հաստատ չէիր հասկանա, թե քեզ ոնց մոլորեցրինք:

Ծիծաղում եմ…

-Եղբայր, արի չվիճենք, բայց վստահ եղիր, մեկ հայը կարող է ամբողջ Կուբային հիմարացնել, Հավանան հանձնել Ամերիկային և շարունակել մնալ սիրված որոշների կողմից:

Ծիծաղեց…

Երեկ պայմանագրի հետ կապված հարցեր պետք ա քննարկեինք, զանգում եմ՝ անհասանելի ա, մի քանի ժամ անց զանգեց (նշեմ, որ Խավիերը 40-ին մոտ և կյանքում արդեն բավականին լուրջ ֆինանսական միջոցների հետ առնչված գործարար ա, ով 30 տարուց ավել ապրում ա ԱՄՆ-ում):

- Ապեր, թալանել են…

- Ապեր, ձե՞ռ ես առնում, թե՞ կատակ ա, տնից դուրս չգամ, պռոբկի ժամ էլ ա կակռազ…

Փաստորեն, չէր կատակում, սևամորթները հասցրել էին զենքի սպառնալիքով տղերքին ու մեքենան «մաքրել» րոպեների ընթացքում (օրը ցերեկով՝ բենզալցակայանում)։

Բախտները բերել էր, իրենց բան չէր եղել, ու կորուստը տենց մեծ չէր՝ մոտավոր 30000$ արժեցող ժամացույց , փաստաթղթեր ու մի քանի հազար կանխիկ (ստեղի մերկեքով՝ դա տենց ասոբը տխրելու առիթ չի՝ հատկապես գործարարի համար)։

Չէ, չէ, ես կապ չունեմ, բայց առաջին բանը, որ մտքովս անցավ, թե իր շրջապատից ով ա, «հայերեն» ասած, «նավոդկա տվել», որովհետև, հատկապես վերջին շրջանում, մեր ընկերոջ մոտ բավականին մեծ քանակով էլ կանխկիկ (cash) գումար էր լինում։

Երբ հարցուփորձ էի անում ու հենց սկզբից առաջ քաշեցի վարկած, որ մոտիկ մարդ ա ինֆո տվել, չհավատաց, հետո իհարկե նաև ոստիկանության միջամտությամբ համոզվեց դրանում ու զարմացավ, թե ես ոնց կռահեցի՝ ով կարար լիներ էդ իր «ընկերը»։

Հա, մոռացա ասեմ, երբ մի առիթով պատմում էր, թե կուբայական մաֆիան ինչքան դաժան ա ու մարդ են կտրտում, ծիծաղեցի՝ ասելով.

-Ապեր, մեր երկրում հանցավորությունն ու գողականը մանկապարտեզից պետական մակարդակով ա սերմանվում հասարակության մեջ, ի՞նչ ես խոսում…

Էս պատմությունը նրա համար չէր, որ ընդգծեի առավելությունս ընկերոջս նկատմամբ, այլ նրա համար, որ ևս մեկ անգամ համոզվեք, որ միջին վիճակագրական հայը (չնայած վերջին տարիներին աղավաղեցին հայի արժեհամակարգն ու դեգրադացրին ինչքան հնարավոր է) ավելի խելացի, տրամաբանող ու ճկուն է, քան ցանկացած այլ ազգ (էս համեմատությունն արել եմ աշխարհի բոլոր մայրցամաքներում), բայց…

Մի ազգ, որ ենթարկվել ա ցեղասպանության, կրել բազմաթիվ զրկանքներ իր հազարամյա պատմության ընթացքում ու վերջին փառահեռ հաղթանակը արցախյան հաղթանակն էր, որով հպարտանում էր հայը (հասկացողը, իհարկե), ունի «քաղաքական էլիտա», որն ամեն ինչ վարի տալուց ու մսխելուց հետո կարա ժողովրդին մեղադրի «պարտության» մեջ, էն ժողովրդին, որ արդեն հոգնել ա խաբեության ու ստի բեռը տանելուց ու գրեթե ուժ չունի դիմադրելու (նորմալ ղեկավարի պայմաններում ազգն օրերի ընթացքում կարող է ինքնակազմակերպել)։

Ու էսքանից հետո ոչ մի շան տղա ներկա ու նախկին ղեկավար կամ «քաղգործիչ» հրապարակավ ներողություն չխնդրեց իր ժողովրդից (ժողովուրդ, որն իր ամենաթանկը՝ զավակին ա զոհում հանուն պետության), դեռ ավելին, ժողովրդին են մեղադրում քվազի պետություն ունենալու համար, բայց իրենց ներկայացնելիս ՝«Արցախի հերոս», «հայ ազգի փրկիչ», կարծես էդ հաղթանակի հետ հայ ազգը կապ չուներ։

Սա նույնն ա, ինչ քնած հովիվը իր հոտին մեղադրի գայլից չպաշտպանվելու մեջ, այնինչ, դա հենց իր պարտականությունն էր։

Թե բա՝ ժողովուրդն ա մեղավոր…Ո՞ր ժողովուրդը, ում վերաբերվել եք որպես կյանքից անտեղյակ շնչավորի՞…

Հ.Գ. Ես դեռ շարունակում եմ հպարտանալ, որ հայ եմ և մինչև վերջ փորձելու եմ անել հնարավորն ու անհնարինը, որ աշխարհին ներկայանալիս հպարտորեն ասեմ, որ հայ եմ:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ