Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Մաեստրոն

Մաեստրոն
13.09.2024 | 10:43

Է․Խ․ Վերջակետ։ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՐԱԶՅԱՆ 85-ամյա հրաշամանուկը գնաց։

Զարմացրեց աշխարհն իր զարմանալի գոյությամբ, գնաց արթնացնելու իրենից առաջ գնացածներին։

Իր բարձր հասակը, հսկա ձեռքերը, կեպին, ուշ սովորած իր զվարթ հայոց լեզուն, նկարները, նկարակալները, ներկերը, վրձինները։ Իր Թումանյանը, Չարենցը, իր Հասոն, իր Վանոն, Ալեքսեյ Մատվեիչը, իր Հրաչ Թամրազյանը, Հրաչյա Սարուխանը, իր Լևոն Խեչոյանը։

Քոչար 13-ի 3-րդ, 9-րդ, 7-րդ հարկերի արվեստանոցները, 35 տարվա մեր բոհեմը, բաժակ-բաժակ տաքացող զրույցները, Թիֆլիսից բերած՝ Երևանը զարդարած իր գույնը, Համաշխարհային բանկի, Չիլիի կուտակային պրոֆեսորներին հրահանգի պես իջնող իր դասերը, իր Ձորաղբյուրը, իր կարմիր բազմոցը, ձայնարկիչը, Իսրայելյան Վրեժի հետ խելագարների պարը։

Ձեռքերը հողի մեջ խրած, զլուխը հայկական հեքիաթների երկնքում՝ իր կյանքը, իրենից հեռացող իր Հայաստանը։

Եվ 24 ժամ հնչող Մեծարենցի տողը. «Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կմաշի»։

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ