-
13.07.2012|
20:27
Միացյալ Նահանգները կխստացնի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Հերթական այս քայլը նպատակ ունի Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրի զարգացումից:
-
13.07.2012|
20:24
ՄԱԿ-ի ուղղաթիռը Կոնգոյի արևելքում՝ Ռուանդայի սահմանի հարևանությամբ, կրակ է բացել թուտսի ցեղախմբի ապստամբների ուղղությամբ։ Մեկ շաբաթ առաջ ապստամբները նշված վայրում գրավել են ՄԱԿ-ի բազան, որի հետևանքով զոհվել է կազմակերպության մեկ խաղաղապահ։
-
13.07.2012|
20:20
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է 2013 թ. գարնանը տեղի ունենալիք ընտրություններում պայքարել վարչապետի պաշտոնի համար։ Այդ մտադրության մասին հայտնել է Բեռլուսկոնիի գլխավորած «Ազատության ժողովուրդ» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ֆաբրիցիո Չիկատոն։
-
13.07.2012|
20:13
Ռազմական դաշինքներին չմիացած 120 երկրների շարժման անդամները հանդիպելու են Թեհրանում: Հակառակ իրանաադրբեջանական հարաբերություններում որոշալի լարվածությանը` ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում փոխանցել է ԻԻՀ կրթության նախարար Համիդռեզա Հաջիբաբան:
-
13.07.2012|
20:07
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտում հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ: Հանախագահները հայտարարում են, որ բանակցությունների որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին:
-
12.07.2012|
13:47
Այսօր Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզու երկու շրջանների ավելի քան 40 հազար մարդ տարհանման հրաման է ստացել: Տևական հորդառատ անձրևների պատճառով այստեղ առաջացել է ջրհեղեղի վտանգ: Մինչ այժմ զոհվել է մեկ մարդ, 3-ը համարվում են անհետ կորած:
-
12.07.2012|
13:45
Իսպանիայի կառավարությունը նոր միջոցառումներ է ձեռնարկել տնտեսությունը խստացնելու ուղղությամբ: Վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է միջոցառումների նոր փաթեթի մասին, ինչը Մադրիդին կօգնի, որ երկիրն արտաքին վարկատուներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չխնդրի:
-
12.07.2012|
13:41
«Այսօր փնտրվում են բոլոր միջոցները, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նորից շրջանառության մեջ դրվի: Նախընտրական շրջանում ապագա նախագահն ասաց, որ երկար ժամանակ չի սպասելու, օրինակ, մինչև նախագահական մանդատի ավարտը, որ օրինագիծը շրջանառության մեջ դնի: Ելիսեյան պալատը խորհում է, թե ինչ կերպ օրինագիծը վերադարձնի խորհրդարան: Դա արվում է առանց այս կամ այն երկրի ազդեցության»:
-
12.07.2012|
13:36
1154 քաղաքացի մասնակցել է Ռոյթեր և Իփսոս կազմակերպությունների սոցհարցումներին. ընտրություններից չորս ամիս առաջ ԱՄՆ-ի ընտրողների 49 տոկոսը պատրաստ է վերընտրելու Բարաք Օբամային, հանրապետական Միթ Ռոմնիին` 43 տոկոսը:
-
12.07.2012|
13:32
2011-ի նոյեմբերին Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բեռլուսկոնին, որ քանիցս հայտարարել է քաղաքականություն չվերադառնալու որոշման մասին, 2013 թ. խորհրդարանական ընտրություններում կրկին կարող է առաջադրվել վարչապետ: