«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անդրանիկ Թևանյանին տարել են քաղմաս

Անդրանիկ Թևանյանին տարել են քաղմաս
22.09.2023 | 10:44

Հոգեվարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում։ Առանց քաոս ստեղծելու իշխանությունից հեռանալու փոխարեն, նրանք երկիրն անկառավարելի վիճակի են տանում։

Մահաբերն առանց արյան չի ցանկանում հեռանալ, հիմա էլ Երևանում է ցանկանում արյուն թափել։

ՔՊ-ի անդամները, ուժային կառույցները պետք է լավ մտածեն իրենց գործողությունների մասին։

Հ.Գ. Մարտի 1-ի գործով երբ դրանք նորից հետաքննություն սկսեցին ու ոստիկանների սկսեցին թիրախավորել, ես դեռ այն ժամանակ էի գրել, որ երբ իրենք ստիպված լինեն ոստիկաններ հանել ժողովուրդի դեմ, ապա այդ ոստիկանները հիշելու են դա ու հասկանալու են, որ իրենք ևս կարող են պատժվել դրա համար, երբ ժամանակը գա։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ