ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Անեկդոտիկ վիճակ

Անեկդոտիկ վիճակ
02.05.2023 | 22:32

Համաշխարհային տնտեսական ֆորումի կանախտեսումների համաձայն՝ 2027-ին աշխարհում աշխատատեղերը կկրճատվեն 2%-ով կամ 14 մլն միավորով:

Գլխավոր պատճառների շարքում նշվում են տնտեսական անկումն ու ինֆլյացիան:

Եվ միայն նիկոլի Հայաստանում է ամեն ինչ ընտիր: Աշխատատեղերը շատանում են, տնտեսական աճով աշխարհի առաջատարներից ենք, ՀՆԱ-ն այնքան մեծ է, որ 10 մլրդ դոլարի հասնող պետական պարտքն իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Խիստ ժամանակավոր, բացառապես քանակական և ոչ մի դեպքում՝ որակական տնտեսական ակտիվությունն էլ ներկայացվում է որպես կառավարության հանճարի դրսևորում:

Ու ամենակարևորը՝ էս լկտի ստի դեմն առնող չկա:

Անեկդոտիկ վիճակ է:

- Ըստ փորձագետների՝ վերջին շրջանում մենք սկսել ենք ավելի լավ ապրել:

- Բայց ես, ճիշտն ասած, դա չեմ զգում:

- Այո, բայց չէ՞ որ Դուք փորձագետ չեք:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ