ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը

Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը
17.06.2018 | 23:00

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլ կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ, այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ կասկածներ կան, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ իր արջերին, իր վագրերին և այդպես շարունակ:
«Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները: Այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներով», - հայտարարեց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով հայտարարություններին, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, Փաշինյանն ասաց, որ այդ փաստը չի վիճարկում, չի ժխտում:

«Այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, բայց նույնիսկ հերոսներին իրավունք տրված չի Գյումրիի, Էջմիածնի, Երևանի դպրոցականների կողմից ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ ու դրանով կերակրել սեփական կենդանիներին՝ արջերին, վագրերին, շներին», - նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ անձի անմեղության կանխավարկածը չի ցանկանում խախտել:

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ