ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանրահավաք և երթ՝ իններորդ օրը

Հանրահավաք և երթ՝ իններորդ օրը
26.07.2016 | 09:17

«Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժելու 9-րդ օրը ՊՊԾ գնդին հարող տարածքում կազմակերպվել է հանրահավաք, որն ավարտվեց երթով։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ քանի որ իշխանություններն իրենց պահանջը չլսեցին, իրենք իրենց հզոր ոգին պետք է ցույց տան: «Հարգելի ոստիկաններ, հրեշտակներ, Ճանապարհային ոստիկանություն, քաղաքային վարչություն, հիմա երթ ենք իրականացնելու՝ հավաքների ազատության մասին օրենքի համաձայն և խնդրում ու պահանջում ենք ապահովել անվտանգությունը»,-ասաց նա:


Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Փոքր Մհերը քարայրից դուրս է եկել, հազար տարի առաջ մտել էր և հիմա դուրս է եկել»,-ասաց նա և նշեց, որ ամեն ջանք ներդնելու են, որ որևէ կողմից որևէ զենք չկրակի: Նա նշեց, որ մարդկանց սննդի, ջրի, դեղորայքի և բժշկական օգնության խնդիրը պետք է լուծվի: «Իրականությունից բացարձակ կտրված իշխանության հետ գործ ունենք, իրենց ակվարիումների մեջ են ապրում»,-ասաց նա և նշեց, որ զգուշացվել է, որ կլինեն մարդիկ, որոնց նյարդերը չեն դիմանա և եղան այդ մարդիկ:
Լևոն Բարսեղյանը նշեց, որ Հայաստանը «քաղաքական բանտարկյալներ» չպետք է ունենա, մտքի, խղճի, կարծիքի բանտարկյալներ չպետք է ունենա:


«Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իշխանությունների վարքագծում ոչինչ չի փոխվել: «Տղաների վճռականությունը և կորովը կոտրելու իշխանությունների զուր փորձերը փշրվում են տղաների ապառաժյա կամքի վրա, և այդպես շարունակվելու է, ոչ մի լուծում չկա, բացի տղաների առաջ քաշած պահանջների իրականացումը»,-ասաց նա և նշեց, որ որքան ժողովուրդը դառնա վճռական, իր անկոտրում կամքը ցույց տա, քանակով ավելանա, այնքան տղաների առաջ քաշած հարցերը լուծում կստանան: Նա կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության պայքարը:

«Մենք ոստիկանության հետ բախումներ չենք փնտրում, սակայն բոլոր ուժային կառույցները պետք է իմանան, որ եթե իրենք ման են գալիս բախում, մենք բախումներից չենք վախենում: Մենք շարունակելու ենք պայքարը մինչև վերջ»,-ասաց նա: «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը փոխանցեց «Սասնա ծռեր» խմբի ողջույնները՝ քաղաքացիներին: «Իրենք ընդամենը ուզում են, որ համաքաղաքացիները ամենափոքր կասկածը չունենան, որ իրենք իրենց հաղթանակած են համարում»,-հայտարարեց նա և ավելացրեց, որ իշխանությունների արած քայլերը բումերանգի պես վերադառնալու են իրենց: Նա հայտնեց, որ շուտով 48 ժամ կլրանա, ինչ տղաները չունեն ոչ սնունդ, ոչ հոսանք, ոչ բժշկական ծառայություն, չնայած վիրավորի առկայությանը, և հեռախոսային կապը շատ վատ է:


Խորենացի փողոցում մեկնարկած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանություններն անցել են տոտալ քարոզչական գրոհի,փորձում են ահաբեկել ազատամարտիկներին և քաղաքացիներին, օգտագործվում են նաև ուղղաթիռներ:


«Ցավալին այն է, որ տեղեկատվություն կա, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս»,-ասաց նա և նշեց, որ պետք է հայտարարություն հնչի, որ Հայաստանում որևէ օտար ռազմական տեխնիկա, զինվոր, վարձկան չի լինելու։ «Ցանկացած պարագայում խնդիրը մնում է նույնը. կան ինքնազոհ ապստամբ ազատամարտիկներ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով կամրջել մեր հաղթանակը, կա խորը ճգնաժամի մեջ թաղված Հայաստան և կա ժողովուրդ, որը պետք է տեր կանգնի և իր երկրին, և իր ապստամբ ազատամարտիկներին, և իր ապագային: Միայն միասնական ժողովուրդն է իր կամքը պարտադրում և հաղթանակ տանում: Ուրեմն՝ մենք չունենք այլ ճանապարհ, քան հաղթանակն է»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ