ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞Ւր ես գնում, արտդ մնաց, արտդ

Ո՞Ւր ես գնում, արտդ մնաց, արտդ
13.04.2016 | 14:23

Մինչ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոտնահարելով սեփական ժողովրդի ինքնասիրությունը, ճանապարհվում է Մոսկվա, գառնեցիները նրա հրաժարականն են պահանջում: Հանուն արդարության պիտի ասել, որ հատկապես Մոսկվա գնալու որոշումից հետո նրա հրաժարականը ողջ Հայաստանն է ցանկանում: Բայց վերադառնանք գառնեցիներին ու նրանց օրավուր խնդրին: Պարզվում է, որ նրանց հողերն անջուր են մնում վարչապետի «կալվածքները» Գառնու ջրով ապահովելու պատճառով:
Մինչ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման նախագիծ» ծրագրի կյանքի կոչումը, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ, գառնեցիների հավաստմամբ, ոչ «պաշտոնական» գետի ջրից մշտապես գողացել են համապատասխան պաշտոնյայի այգիները ոռոգելու, ձկնաբուծարանները աշխատեցնելու համար: Այսօր էլ նրանք բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Գառնի-Երևան ճանապարհը: Սրան նախորդել է նաև գառնեցիների բաց նամակը Սերժ Սարգսյանին: Aravot.am-ում կարդում ենք. «Հարգարժան պարոն նախագահ Սերժ Սարգսյան, դիմում ենք Ձեզ, քանի որ սպառվել են պայքարի բոլոր թույլատրելի միջոցները, պայքար, որն ուղղված է բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, որը առաջնորդվում է անձնական շահով, օգտագործում պաշտոնեական դիրքը՝ գյուղատնտեսությամբ զբաղվելով, և 6 մլն ԱՄՆ դոլար վաստակելու համար... Չունենալով ժողովրդի լայն զանգվածի աջակցությունը՝ նախագահը հենվում է հնարավոր բոլոր շերտերի աջակցության վրա, և, բնականաբար, առաջնահերթ բավարարվում են նրանց պահանջները, որոնք հիմնականում անձնական բնույթի են (որդիս քաղաքապետ դառնա, Ազատ գետը վերցնեմ կարիքներիս համար և այլն): Ավելի մեծ ճնշում գործադրելու համար այդ շերտը ավելի մեծ մոլուցքով է նետվում երկրի բնական հարստություններին տիրելուն, ավելի ազդեցիկ խնամիական կապեր ստեղծելուն, որն ուղեկցվում է հյուսիսի առաջին դեմքին մոտ կանգնած քավորի ձեռքբերումով: Գիտակցում ենք, որ այս ամենը ուղղված է Ձեր դեմ, և Դուք կարողանում եք այդ բոլոր ճնշումների պայմաններում պահպանել երկիրը»:
Հիմա ավելի ճիշտ չէր լինի, որ Հովիկ Աբրահամյանը գնար Գառնի՝ սեփական արտի ոռոգման խնդիրներին այլ լուծում տալու, քան Մոսկվա՝ «աշխարհաքաղաքական» հարցեր լուծելու: Գոնե առաջինի դեպքում մի բան երկիրը հաստատ կշահեր` Ազատ գետը «ազատություն» կստանար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ