Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայաստանը 121-րդն է երջանիկների ցանկում

Հայաստանը 121-րդն է երջանիկների ցանկում
17.03.2016 | 10:24

ՄԱԿ-ի հռչակած Երջանկության օրվան՝ Մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: Հայաստանը 157 երկրների մեջ 121-րդն է: Ամենաերջանիկ երկրների ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը, առատաձեռնությունն ու կաշառակերությունը: Առաջին տասնյակում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան: Վրաստանը 126-րդն է, Ադրբեջանը՝ 81-րդը, Իրանը՝ 105-րդ, և Թուրքիան՝ 78-րդ: Ռուսաստանը՝ 56-րդն է, ԱՄՆ-ը՝ 13-րդը:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ