Ազգային շարժումը չընկրկեց, անցնելով բոլոր փորձությունների միջով, այն «չմարեց», ինչպես սիրում են անտեղի կրկնել քարոզիչները, ճիշտ հակառակը՝ միանշանակ հզորացավ, շրջադարձը բացառվում է.
«Տղա եք՝ պահեք». հային երբևէ նետված ամենաթևաթափող մարտակոչն էր դա ազգի մութ բնազդներին քաջածանոթ մեկի կողմից, ով լավ գիտեր նաև իր զինանոցի կարողությունները:
Միտինգային երեսնամյա իմացությունս հուշում է հետևյալը. նախ ներկայացրեք մեր երկրի ներքին և արտաքին իրավիճակը երեկ և այսօր՝ հնարավոր ռիսկերով, իր մարտահրավերներով և իշխանությունների մեղավորությունը:
«Ազգի ձայն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հավաստել է, որ չի միանալու խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հավաքներին, երթերին, անհնազանդության ակցիաներին։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։