Իմ ժամանակ լրագրողը հպարտ էր հնչում: Ճշմարտախոս, սկզբունքային, բազմակողմանի տեղեկացված, երկրի ու ազգի ճակատագրով մտահոգ, խոսքի արժեքն ու հավաստիությունը հարգող:
Ժամանակները փոխվել են, այս բոլորի փոխարեն հիմա կարևորվում են մարդկանց հունից հանելու կարողությունը, գռեհկաբանությունը, անգրագիտությունը: Նայում եմ մի քանի տհաս երևույթների արածը, և սիրտս պայթում է զայրույթից: Նմաններին աղջիկ չտաք, նմաններին տուն հարս չտանեք, ժողովուրդ: