ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
20.09.2019 | 00:13
Լսե­ցի Էդ­մոն Մա­րու­քյա­նի լայ­վը: Ա­մո՛թ: Եվ այդ­պես խո­սում է մարդ, ում նույն նախ­կին­նե­րը պու­պուշ պա­հել-պահ­պա­նել են, տար­բեր ան­ձանց սե­նյակ­նե­րում և օ­ֆիս­նե­րում նա էր լի­նում և ո՛չ ես կամ ինձ պես նախ­կին­ներ: Նախ­կին­նե­րի հետ սե­ղան էր նս­տում, ու­տում-խմում, կե­նաց­ներ էր ա­սում: Մե­կին ներ­կա եմ ե­ղել. Լո­ռու «Ա­նուշ» ռես­տո­րա­նում (վս­տահ եմ, հի­շում ես), այն ժա­մա­նակ էլ սիրտս խառ­նեց: Եվ հի­մա այս լայ­վը... Ինքդ մեկ ա­ռան­ձին վերց­րած խմ­բակ­ցու­թյուն չես կա­րո­ղա­նում կար­գին ղե­կա­վա­րել և պա­հել, ան­հաս­կա­նա­լի է, ընդ­դի­մու­թյու՞ն ես, իշ­խա­նու­թյան մու­նե­տի՞կն ես, առ­հա­սա­րակ՝ որ­տե՞ղ ես:
Իբր ի՞նչ կլա­սիկ ինք­նա­մո­ռա­ցու­թյան մեջ ես, էդ ու՞մ ես ու­զում բռ­նեն, որ չեն բռ­նում, էդ ի՞նչ վայ­րա­հա­չոց­նե­րի մա­սին ես խո­սում, էդ ին­չու՞ ես այդ­քան մո­ռա­նում ան­ցյալդ։ Ե­թե մտա­ծում ես` մո­ռա­նա­լով քա­ղա­քա­կան հա­սակդ բարձ­րա­նա­լու է, չա­րա­չար սխալ­վում ես, ի­րա­կա­նում դու ա­վե­լի նախ­կին ես, քան ես կամ է­լի ինձ պես մի քա­նի մարդ: Եվ ե­թե քեզ թվում է Նի­կոլ-2 պի­տի դառ­նաս, դար­ձյալ սխալ­վում ես։
Տես­նու՞մ ես, օ­րի­նագ­ծիդ մա­սին չեմ էլ խո­սում, դրա մա­սին չէ իմ խոս­քը, այլ քա­ղա­քա­կան գործ­չի ո­րակ­նե­րի, քա­ղա­քա­կա­նու­թյան ա­պա­կան­ման և առ­հա­սա­րակ՝ մար­դու և մարդ­կայ­նու­թյան մա­սին...
Դու ես ինձ հի­շեց­րել. տա­րի­ներ ա­ռաջ՝ դպ­րո­ցա­կան էիր, Անդ­րա­նիկ Զո­րա­վա­րի մա­սին շա­րադ­րու­թյուն էիր գրել, և ես լրագ­րող էի, գրե­ցի քո մա­սին թեր­թում, ինքդ քեզ հի­մա միայն մեկ հարց տուր՝ Անդ­րա­նի­կը քեզ հետ կգ­նա՞ր կռիվ...
Մար­գա­րիտ Ե­ՍԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 2980

Մեկնաբանություններ