ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լուռ սպասելու դեպքում բոլորիս հերթն էլ գալու է. Արմեն Նիազյան

Լուռ սպասելու դեպքում բոլորիս հերթն էլ գալու է. Արմեն Նիազյան
15.12.2022 | 07:30

21֊րդ դարում մարդիկ արհեստական ինտելեկտ են ստեղծում, տեխնոլոգիաներ զարգացնում, ամեն ինչ թվայնացնում, ավտոմատացնում, իսկ քարտեզի ինչ֊որ անկյունում 120.000 մարդ պիտի մտածի, թե ձմռան ցրտին ինչպես տաքացնի իր տունը, դպրոցը, մանկապարտեզը, հիվանդանոցը... Աշխարհը լուռ է։


21֊րդ դարում մարդիկ ժամանակն ու տարածությունն անարգել անցնելու տարբերակներ են մտածում, ամենահարմար պայմանները ստեղծում տեղափոխման համար, իսկ քարտեզի ինչ֊որ անկյունում 120.000 մարդ զրկվել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, իր հիվանդին հիվանդանոց հասցնելու հնարավորությունից, ճանապարհի այս կամ այն կողմում մնացած երեխային գրկելու հնարավորությունից... Աշխարհը խուլ է։


21֊րդ դարում հումանիզմի մասին սեմինարներ են կազմակերպվում, բարձր ամբիոններից մեծ֊մեծ խոսում, պետությունները իրենց մարդասեր հռչակում, իսկ քարտեզի ինչ֊որ մի անկյունում 120.000 մարդ մենակ մնացած` գոյության կռիվ է տալիս... Աշխարհը կույր է։
Դիմացինը շախմատ է խաղում` մտածված, ծրագրված քայլերի հերթականությամբ, իսկ մենք, միամիտ երեխայի պես, դեռ սպասում ենք, թե առևտուր անողներից ով ձայն կհանի, ով կկանգնի մեր կողքին, ով կդատապարտի։ Թշնամու ծրագրված հերթական քայլից հետո էլի անզոր իրար դեմքի ենք նայում, իրար մեղադրում, իրար կոկորդ կրծում:


Կամ պիտի բռունցքվենք` հույսներս Աստծո ու մեզ վրա դնելով, կամ սպասենք, թե երբ ու ոնց են մատները հերթով ջարդվելու։ Լուռ սպասելու դեպքում բոլորիս հերթն էլ գալու է` անկախ քաղաքի լուսավորության աստիճանից:
Տե՜ր, պահիր երկիրս, զորացրու ու տուր իմաստություն` գտնելու լույսի իրական ու ճիշտ ճանապարհը:

Դիտվել է՝ 13901

Մեկնաբանություններ