ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Կար­դում էի այն ստեղ­ծա­գոր­ծու­թ­յուն­նե­րի ցան­կը, որ պատ­րաստ­վում են հա­նե­լու դպ­րո­ցա­կան դա­սագր­քե­րից, ու սար­սա­փում էի»

«Կար­դում էի այն ստեղ­ծա­գոր­ծու­թ­յուն­նե­րի ցան­կը, որ պատ­րաստ­վում են հա­նե­լու դպ­րո­ցա­կան դա­սագր­քե­րից, ու սար­սա­փում էի»
11.09.2020 | 01:40

«Ի­րա­տե­սի» հյու­րը աս­մուն­քող, Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նի մաս­սա­յա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի բաժ­նի աշ­խա­տա­կից ԳԱ­ՅԱ­ՆԵ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱՆՆ է:

«Ա­ՄԵՆ ՄԵԿՍ ՓՈՐ­ՁԵՑ ԻՐ ԿԱ­ՐՈ­ՂԱ­ՑԱ­ԾԻ ՉԱ­ՓՈՎ ՀԱ­ՄԱ­ՑԱՆ­ՑՈՒՄ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆԵԼ
ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅՈՒՆ»


-Գա­յա­նե, կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պար­տադ­րած ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում աս­մուն­քո­ղի Ձեր ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­նում եք հա­մա­ցան­ցում: Ի՞նչ տվեց Ձեզ հա­մա­ցան­ցա­յին տի­րույ­թը և ին­չի՞ց զր­կեց:
-Հա­մա­վա­րա­կը, իս­կա­պես, շատ բան փո­խեց աշ­խար­հում և մեր մի­ջա­վայ­րում: Ա­մեն մեկս փոր­ձեց իր կա­րո­ղա­ցա­ծի չա­փով հա­մա­ցան­ցում ի­րա­կա­նաց­նել մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյուն: Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նի ֆեյս­բու­քյան է­ջը շատ ակ­տիվ էր գոր­ծում: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ տե­ղադ­րել ենք տար­վա հո­բե­լյար­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, այ­նու­հետև՝ դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ա­մա­ռա­յին ըն­թեր­ցա­նու­թյան հա­մար նա­խա­տես­ված պար­տա­դիր եր­կե­րի շար­քը: Այն գր­քե­րը, ո­րոնք դպ­րո­ցա­կան­նե­րը պետք է վերց­նեին գրա­դա­րա­նից և կար­դա­յին, և ին­չից զրկ­ված էին հա­մա­վա­րա­կի օ­րե­րին, մենք փոր­ձում էինք հատ­վա­ծա­բար ներ­կա­յաց­նել, տալ թվա­յին հղում­նե­րը, որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան օգտ­վել առ­ցանց գրա­դա­րա­նից:
-Կա­րե­լի է ա­սել, որ գործ­նա­կան դաշ­տում ո­րո­շա­կի քայ­լեր ար­վել են, սա­կայն գրա­դա­րա­նա­յին աշ­խա­տան­քի հոգևոր կող­մը չի՞ տու­ժել այս պայ­ման­նե­րում:
-Ա­մեն դեպ­քում մարդ­կա­յին շփու­մը, մարդ­կա­յին կեն­դա­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­մե­նա­կարևորն են: Ինչ­քան էլ մենք հա­մա­ցան­ցով փոր­ձենք ներ­կա­յաց­նել գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, դա չի փո­խա­րի­նի դահ­լի­ճում գտն­վող հան­դի­սա­տե­սի հետ ան­մի­ջա­կան շփ­մա­նը: Գու­ցե հա­մա­ցան­ցա­յին աշ­խա­տան­քը մնա­յուն է, ա­վե­լի շատ դի­տում­ներ է ա­պա­հո­վում, ա­վե­լի լայն լսա­րան է ու­նե­նում, բայց հան­դի­սա­տե­սի հետ հան­դիպ­մա­նը շատ կա­րո­տել եմ, և այն գոր­ծը, որ ար­վում է հա­մա­ցան­ցով, հենց այդ շփ­ման կա­րո­տից է թե­լադր­ված: Հա­մա­ցան­ցա­յին հրա­պա­րա­կում­նե­րը փոր­ձեր էին ինչ-որ կերպ հա­գեց­նե­լու այդ կա­րո­տը՝ թե­կուզ և հե­ռա­վո­րու­թյան վրա:

«ՄՏԱ­ԾԵՔ, ԹԵ ԻՆՉ ՄԵԾ Է ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԳԻՐ­ՔԸ ՁԵՌՔԴ ԱՌ­ՆԵ­ԼՈՒ-ԿԱՐ­ԴԱ­ԼՈՒ ԵՎ ՕՆ­ԼԱՅՆ ԸՆ­ԹԵՐ­ՑԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄԻՋև»


-Փաս­տո­րեն, կյան­քի թվայ­նա­ցու­մը խրա­խու­սող­նե­րին ի հա­կակ­շիռ՝ կաք Դուք, Ձեզ նման մտա­ծող շա­տե­րը, ո­րոնք փաս­տում են, որ թվայ­նաց­ման ա­ռա­ջար­կած բա­զում հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չեն կա­րող գե­րա­կա լի­նել մարդ­կանց միջև կեն­դա­նի շփ­ման հա­մե­մա­տու­թյամբ:
-Ի՛նչ խոսք, դրանք ան­հա­մե­մա­տե­լի բա­ներ են: Մտա­ծեք, թե ինչ մեծ է տար­բե­րու­թյու­նը գիր­քը ձեռքդ առ­նե­լու-կար­դա­լու և օն­լայն ըն­թեր­ցա­նու­թյան միջև: Նույն տար­բե­րու­թյունն է աս­մուն­քի կեն­դա­նի կա­տար­ման և հա­մա­ցան­ցա­յին տե­սագ­րու­թյան կամ ձայ­նագ­րու­թյան միջև:

«ՅՈՒ­ՐԱ­ՔԱՆ­ՉՅՈՒՐ ՊԱ­ՏԱ­ՆԻ ՊԻ­ՏԻ ԿԱ­ՐՈ­ՂԱ­ՆԱ ՀԱՍ­ԿԱ­ՆԱԼ, ՍԻ­ՐԵԼ, ԳՆԱ­ՀԱ­ՏԵԼ ԻՐ ՈՒ­ՆԵ­ՑԱԾ ԱՅԴ ԲԱՐՁՐ ԱՐ­ԺԵՔ­ՆԵ­ՐԸ»


-Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ Դուք մա­տու­ցում եք հայ և հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան գան­ձե­րը՝ աս­մուն­քի տես­քով: Այն փո­փո­խու­թյուն­նե­րը, որ ա­ռա­ջարկ­վում են այ­սօր հայ գրա­կա­նու­թյան դա­սա­վանդ­ման հան­րակր­թա­կան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, ըն­դու­նե­լի՞ են Ձեզ հա­մար: Հա­մա­մի՞տ եք այն տե­սա­կե­տին, թե դպ­րո­ցա­կա­նի հա­մար խր­թին, դժ­վա­րըմ­բռ­նե­լի են Խո­րե­նա­ցին, Նա­րե­կա­ցին, Սա­յաթ-Նո­վան, այլք, ուս­տի և պետք է այդ հե­ղի­նակ­նե­րին չանդ­րա­դառ­նալ կամ բա­վա­րար խո­րու­թյամբ չանդ­րա­դառ­նալ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում:
-Հով­հան­նես Շա­րամ­բե­յա­նի ան­վան ժո­ղովր­դա­կան ար­վես­տի կենտ­րո­նի ա­ռա­ջար­կով ներ­կա­յաց­րել եմ մի ծրա­գիր, որն ընդ­գր­կում էր հայ ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նից մինչև Սա­յաթ-Նո­վա ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի գրա­կան գոր­ծե­րը: Դրանք մեր գան­ձերն են, մեր սր­բու­թյուն­նե­րը, ո­րոնք պետք է պա­հել, փայ­փա­յել, փո­խան­ցել գա­լիք սե­րունդ­նե­րին: Բայց նաև ու­նեմ մի վե­րա­պա­հում. ու­թե­րորդ դա­սա­րա­նում անց­նել այդ ծրա­գի­րը, կար­ծում եմ, սխալ է: Ի­հար­կե, ժա­մա­նա­կագ­րա­կան սկզ­բուն­քով պետք է այդ շր­ջա­նից սկ­սել գրա­կա­նու­թյան ու­սու­ցու­մը և հաս­նել մինչև մեր ժա­մա­նակ­նե­րի գրող­նե­րը: Բայց բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով ու­թե­րորդ դա­սա­րան­ցու հա­մար այդ շր­ջա­նի գրա­կա­նու­թյու­նը, ի­րոք, բարդ է: Սա իմ անձ­նա­կան դի­տար­կումն է: Ես ինքս տա­րի­նե­րի հետ եմ կա­րո­ղա­ցել ա­ռա­վել խո­րու­թյամբ հաս­կա­նալ, գնա­հա­տել, կարևո­րել այդ ար­ժեք­նե­րը: Լեզ­վի հետ կապ­ված խն­դիր­նե­րը հաղ­թա­հա­րե­լը, հին շր­ջա­նի լուրջ մշա­կույթն ըն­դու­նե­լը ա­ռա­վել հա­սուն տա­րիք են պա­հան­ջում: Ես սա ա­սում եմ՝ հի­շե­լով իմ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րը: Կար­ծում եմ, որ այդ շր­ջա­նի գրա­կա­նու­թյու­նը պետք է անց­նել 9-10-րդ դա­սա­րան­նե­րում: Սա­կայն երբ ար­դեն խոս­վում է նաև բու­հե­րի ու­սում­նա­կան ծրագ­րե­րից «Հա­յոց լե­զու և հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կան հա­նե­լու մա­սին, սա ան­թույ­լատ­րե­լի է, սրան ես կտ­րա­կա­նա­պես դեմ եմ, ո­րով­հետև մեր մշա­կույթն ի­մա­նա­լը յու­րա­քան­չյուր հա­յի պար­տա­կա­նու­թյունն է: Մեր ե­րե­խան, ե­րի­տա­սար­դը այդ ա­մե­նը պի­տի ի­մա­նան, պար­զա­պես այն­քան ճիշտ ծրա­գիր պի­տի մտած­վի, այն­քան ճիշտ մո­տե­ցում պի­տի մշակ­վի, որ յու­րա­քան­չյու­րը կա­րո­ղա­նա հաս­կա­նալ, սի­րել, գնա­հա­տել իր ու­նե­ցած այդ բարձր ար­ժեք­նե­րը: Օ­րեր ա­ռաջ կար­դում էի այն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ցան­կը, որ պատ­րաստ­վում են հա­նե­լու դպ­րո­ցա­կան դա­սագր­քե­րից, ու սար­սա­փում էի: Նա­րե­կա­ցուն, ո­րին ամ­բողջ աշ­խարհն է ճա­նա­չում, հայ ե­րե­խա­յի կր­թա­կան ծրագ­րից հա­նե­լը պար­զա­պես հան­ցա­գոր­ծու­թյուն է: Նույ­նը վե­րա­բե­րում է Սա­յաթ-Նո­վա­յին, Քու­չա­կին, «Սաս­նա ծռեր» է­պո­սին, նաև՝ հա­մե­մա­տա­բար նոր շր­ջա­նի հե­ղի­նակ­նե­րին, օ­րի­նակ՝ Վա­հագն Դավ­թյա­նին: Սա ան­թույ­լատ­րե­լի է, իս­կա­պես ան­թույ­լատ­րե­լի է: Ե­թե ու­զում են «Հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կան բու­հա­կան ծրագ­րե­րից հա­նել, նա­խա­պես այն­քան պի­տի հզո­րաց­նեն դպ­րո­ցում տր­վող այդ նյու­թը, որ դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտն ար­դեն լիո­վին տի­րա­պե­տի այդ ո­լոր­տի գի­տե­լիք­նե­րին: Ես կար­ծում եմ, որ բու­հե­րում գրա­կա­նու­թյան ու­սու­ցու­մը պի­տի լի­նի պար­տա­դիր, իսկ ինչ վե­րա­բե­րում է հա­յոց լեզ­վին, ա­պա պի­տի այն ու­սու­ցան­վի խո­րաց­ված մաս­նա­գի­տա­կան ուղղ­վա­ծու­թյամբ: Ո­րով­հետև այ­սօր մեր բժշ­կու­թյան, ին­ժե­նե­րիա­յի, շատ այլ աս­պա­րեզ­նե­րում գրագ­րու­թյունն ամ­բող­ջո­վին ռու­սե­րեն է:
-Կամ՝ անգ­լե­րեն՝ դա­րի ա­ռա­վել «մո­դա­յիկ» լեզ­վով:
-Ա­յո՛, այ­սօր բազ­մա­թիվ մաս­նա­գի­տա­կան ո­լորտ­նե­րում ռու­սե­րե­նը կամ այլ օ­տար լե­զու­ներն են տի­րա­պե­տո­ղը: Ես, լի­նե­լով հայ, ապ­րե­լով Հա­յաս­տա­նում, շատ հա­ճախ կա­րիք եմ ու­նե­նում, որ ինձ հա­մար թարգ­մա­նեն տար­բեր տեքս­տեր, ո­րոնք հաս­կա­նալ չեմ կա­րող, քա­նի որ գր­ված են ոչ հա­յե­րեն: Ին­չու՞ ես պի­տի ու­նե­նամ այդ դժ­վա­րու­թյու­նը իմ երկ­րում: Ես ապ­րում եմ Հա­յաս­տա­նում և ու­զում եմ, որ իմ երկ­րում ցան­կա­ցած գրագ­րու­թյուն լի­նի նախ հա­յե­րեն, հե­տո նոր՝ ռու­սե­րեն, անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն, գեր­մա­նե­րեն… քա­նի լեզ­վով կու­զեն: Այն­պես որ, բու­հե­րում մաս­նա­գի­տա­կան հա­յե­րեն անց­նե­լը խիստ պար­տա­դիր է:

«ԱՅՆ ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, ՈՐ ՆՐԱՆՔ՝ ՈՐ­ՊԵՍ ՀԱ­ՅԻ ՏԵ­ՍԱԿ, ԱՊ­ՐՈՒՄ ԵՆ ԹԱՆ­ԳԱ­ՐԱ­ՆՈՒՄ, ԱՐ­ԴԵՆ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ Է»


-Լու­սիկ Ա­գու­լե­ցու հարսն եք, ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նեք Ա­գու­լե­ցու տուն-թան­գա­րա­նի գոր­ծու­նեու­թյա­նը: Ի՞նչ եք կար­ծում, ազ­գա­յին ինք­նու­թյուն, ա­վան­դա­կան չա­փա­նիշ­ներ արժևո­րող-քա­րո­զող այս թան­գա­րա­նի պա­հան­ջար­կը բա­վա­րա՞ր է այ­սօր­վա քա­ղա­քա­ցի­նե­րի, ար­վես­տա­սեր­նե­րի շր­ջա­նում, թե՞ գլո­բա­լա­ցող, հա­մա­հար­թեց­ման ու­ղին բռ­նած աշ­խար­հի գոր­ծած ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը հա­սել են մինչև այս­տեղ:
-Ա­յո՛, բա­րե­բախ­տա­բար, այդ մա­սունք­նե­րի հան­դեպ պա­հան­ջար­կը շատ մեծ է: Եր­բեմն ա­սում են, թե հա­սա­րա­կու­թյան պա­հան­ջը այս­պի­սին է կամ այն­պի­սին է, և ըստ դրա էլ բա­վա­րար­վում է պա­հան­ջար­կը: Սրա հետևան­քով հա­ճախ գնում են ցած­րար­ժեք նյութ ա­ռա­ջար­կե­լու ճա­նա­պար­հով: Սա սխալ ճա­նա­պարհ է: Մենք մեր ե­րե­խա­նե­րին, մեր ազ­գին պի­տի տանք մեր ու­նե­ցած լա­վա­գույ­նը: Իսկ մենք, փա՛ռք Աստ­ծո, այդ լա­վա­գույ­նի պա­կա­սը չու­նենք: Մենք դրա վրա պի­տի կր­թենք ճա­շակ ման­կուց: Ա­գու­լե­ցու տուն-թան­գա­րա­նում դա ա­նե­լու հա­մար բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան: Մենք այ­ցե­լու­ներ ենք ու­նե­ցել նույ­նիսկ ման­կա­պար­տե­զից, և վս­տա­հեց­նում եմ, որ նրանք վառվ­ռուն աչ­քե­րով են դի­տել թան­գա­րա­նի ցու­ցան­մուշ­նե­րը և հե­ռա­ցել այն­տե­ղից մեծ տպա­վո­րու­թյուն­նե­րով: Հնա­րա­վոր է, որ ստա­ցած ին­ֆոր­մա­ցիա­յից քիչ բան է պահ­պան­վե­լու նրանց հի­շո­ղու­թյան, ըն­կա­լում­նե­րի մեջ, բայց այն զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, այն պատ­կե­րա­ցում­նե­րը, որ նրանք ու­նե­նում են՝ կապ­ված հա­յի տե­սա­կի հետ, այն հպար­տու­թյու­նը, որ նրանք՝ որ­պես հա­յի տե­սակ, ապ­րում են թան­գա­րա­նում, ար­դեն շատ կարևոր ձեռք­բե­րում է: Այդ ա­մե­նը կա­թիլ-կա­թիլ պետք է տալ ե­րե­խա­նե­րին: Ճիշտ մո­տեց­մամբ, ճիշտ ժա­մա­նա­կին է պետք մա­տու­ցել գի­տե­լի­քը, լի­նի այն գրա­կա­նու­թյան, կեր­պար­վես­տի, ե­րաժշ­տու­թյան, ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րի, թե մեկ այլ բա­նի մա­սին:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 54334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ