Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խորքային տապալում

Խորքային տապալում
20.04.2024 | 09:09

2023 թվականի ֆիզիկական անձանց հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փոփոխվեց և 2024 թվականի մայիսի մեկի փոխարեն սահմանվեց նոր ժամկետ` 2024 թվականի հուլիսի 22-ը։ Ժամկետի փոփոխության հիմնական պատճառ է հանդիսացել այն տապալելու իրական վտանգը և նման պարտականություն ունեցող խմբերում ներառված 120 հազար անձանցից միայն 9 հազարն է 2024 թվականի ապրիլի 20-ի վիճակով ներկայացրել պահանջվող փաստաթուղթը։ Ընդհանրապես ինչ է ներկայացնում իրենից այդ հայտարարագիրը, ինչպիսի տեխնիկական հմտությունների և բազային գիտելիքների պետք ունի ֆիզիկական անձը, և ինչու՞, և ու՞մ մեղքով եղավ համընդհանուր խուսափում :
1. Հայտարարագրի լրացման համար քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն։ Մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը տրամադրված նույնականացման քարտերը չիպային էին, որը հեշտացնում էր դրանց օգտագործումը։ Այդ ժամկետից հետո նույնականացման քարտերը թողարկվեցին առանց չիպերի և որպես միջնորդ այդ գործընթացի մեջ խցկվեցին բջջային կապի օպերատորները, որոնց ծառայությունները խայտառակ անբավարար են։

2. Նույնականացման համար գործարկվեց «Ես եմ» հարթակը, որի աշխատանքը անկանխատեսելի է և շատ ցածր օգտակարություն ունի։

3. Այս երկու փուլերը մի կերպ անցնելուց, հաղթահարելուց հետո հայտարարատուն մուտք է գործում ՊԵԿ src. հարթակ, որտեղ նրան սպասում է հայտարագրի խրթին տարբերակը, և որտեղ հաշվապահական խորը գիտելիք չունեցող անձը պարզապես դատապարտված է անհաջողության։
Հիմնական դժվարությունը հայտարարագրի լրացման սպառիչ հրահանգի բացակայությունն է, և մեթոդական ցուցումների բացակայությունը։

4. Այս փուլում արդեն անհրաժեշտ են jsing և cryptomonitor ծրագրերը, որոնք էլեկտրոնային ստորագրության տեխնիկական ապահովող լուծումներն են և որոնք ekeng հարթակին են պատկանում, այլ ոչ թե ՊԵԿ -ին։ Այս փուլի տեխնիկական ապահովման համար տարեկան գանձվում է երեք հազար դրամ։

5. ԵՍ ԵՄ հարթակի մեջ կա նույնականացման երեք տեսակ` չիպային քարտ, կապի օպերատորի բջջային քարտ, և խոստացված բջջային հավելված, որը մինչև հիմա գործարկված չէ և կարծես չի էլ լինելու։

6. Հայտարարագրի լրացման փուլում անձն ընկնում է մի նոր վիճակի մեջ, քանի որ ՊԵԿ-ի կողմից ինքնաշխատ լրացվող տվյալների հետ, անձը պետք է ներկայացնի իր բանկային հաշվի վրա մուտքագրված գումարները և այլ հարկային գործակալներից ստացված եկամուտները, դրանց հվհհ հիշատակումով։

7. Նկարագրված փուլերից հետո սկսվում է ձևավորված pdf փաստաթղթի փուլը և ստորագրելու տանջանքը։

Հիմա մի քիչ կզրուցենք տապալման և մեղավորների մասին.
1. Չգրված օրենք է, որ միանգամից նույն թիմին նոր նախաձեռնությունների հանձնարարականն ապահովում է դրանց բոլորի տապալումը, քանի որ թիմը հոգնում է և չի ձգում։
2. Նոր նախաձեռնություն, ռեֆորմ բերողների և դրանց տեխնիկական ապահովման մասնագետների միջև կա խզում, որը տապալման հիմնական պատճառներից է։
3. Տապալման պատճառների շարքում պետք է առանձին նշել օրենսդրության անընդհատ, անհարկի, ցանցառության մակարդակի փոփոխությունները, որի հեղինակների հետևից տեխնիկական թիմը չի հասցնում։
4. Տապալման պատճառ է համապատասխան նախարարությունների և տվյալ բնագավառի մասնավոր կառույցների հակադրությունը, երբ նախարարության չինովնիկները չեն լսում բնագավառների կայացած հեղինակներին
5. Տապալման հիմնական պատճառը դա նաև օրենսդրական նիհիլիզմն է։ Հայտարարատուների մեծամասնությունը չեն ընդունում իրենց վզին անընդհատ փաթաթվող տուգանքային օնինբազությունները և մասսայաբար մերժում են նորանոր տուգանքների հեղինակներին։
Այս իմաստով լրիվ հիմարություն է չաշխատող, կասեցված, շրջանառություն չունեցող, բանկային ոչ մի քոռ կոպեկ մուտք չունեցող ՍՊԸ ներգրավումը հայտարարագրման պահանջի մեջ։ Թեման շատ տարողունակ է, բայց պետք է գոնե վերջաբանի տեսքով մեր կարծիքը հայտնենք։ Այս նախաձեռնությունը հիմարության սահմանակից երևույթ է, չմտածված, թերի, անիմաստ և ոչինչ չտվող, ո՛չ տնտեսությանը, ո՛չ էլ պետությանը։ ՈՒստի այն պետք է վերամշակվի, լրամշակվի, որպեսզի այն իսկապես դառնա հետաքրքիր գործիք, և ոչ թե տուգանք ու կաշի քերթող փորձանք։
Վերջում բոլոր թոշակառուներին հայտնում եմ, որ եկող տարի իրենք պետք է ներկայացնեն այս հայտարարագրերը և դա անեն անձամբ, քանի որ կարգավորումներից հեռացրել են լիազոր անձի ինստիտուտը։ Իսկ ով է այս ամբողջի միակ պատասխանատուն , բոլորդ էլ գիտեք։
Դա նկարի միջի դուխով գլխարկատերն է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ