Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչը հերթական անգամ ջրազրկեց մեծ թվով հայաստանաբնակների

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչը հերթական անգամ ջրազրկեց մեծ թվով հայաստանաբնակների
17.04.2024 | 09:22

Հիշեցի, որ Հայաստանը պատրաստվում է ֆրանսիական Thales, Ground Master, Safran և MBDA ընկերություններից, համապատասխանաբար` ռադար, հեռադիտակներ և սենսորներ, ինչպես նաև «Միստրալ» ԶՀՀ–ներ գնելու գործընթաց սկսել:

Մտածում եմ. իսկ, բովանդակային իմաստով, ինչո՞վ է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը տարբերվում զենք և զինամթերք արտադրող ֆրանսիական ընկերություններից:

Մասնավորապես` ո՞վ ասաց, որ Հայաստանի համար արտադրված ֆրանսիական «Միստրալները» կաշխատեն այնպես, ինչպես, օրինակ` ՈՒկրաինայում:

Իսկ միգուցե դրանք ընդհանրապես չաշխատե՞ն, այնպես, ինչպես «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը:

Ի դեպ, եթե Հայաստանի հույսը կամ երաշխավորը, ենթադրենք` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին է (Ambassade de France en Arménie), ապա հիասթափեցնեմ, քանզի վերջինս 2023 թ. օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենի հետ քննարկեց «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան ստանձնեց պատասխանատվությունը չգիտեմինչի գործունեության համար: «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի օրինակով բոլորս տեսնում ենք, թե ինչ արժի պաշտոնական Ֆրանսիայի «պատասխանատվությունը»: Եվ եթե այսուհետ չենք ցանկանում «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի մորը, տիրոջ մորն ու ազգուտակին հիշելուց հետո հիշատակել նաև Thales, Ground Master, Safran և MBDA ընկերությունների ծնողներին, ապա մտածենք, թե ումից և ինչ ենք գնում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ