2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Նիստը շատ հանգիստ անցավ՝ առանց ճղճղոցի, լրբության, մի տեսակ՝ քիփլիկ

Նիստը շատ հանգիստ անցավ՝ առանց ճղճղոցի, լրբության, մի տեսակ՝ քիփլիկ
21.03.2024 | 12:33

ՈՒրեմն, կառավարության նիստն էր գնում (դե, դա Բրյուսելում է, նիստը Գրիգորյան Մհերն էր վարում): Սանոսյան Գնելը հերթական անգամ սուբվենցիոն ծրագրերի համար փող էր մուրում: Ասում է՝ «թվարկե՞մ, թե ինչի համար է գումարը, ի՞նչ ենք անելու էս գումարով, ներկայացնե՞մ ցանկը»: Մհերն ասում է՝ «թվարկի, բայց առանց անուն-ազգանունների» (այսինքն, հատիկ-հատիկ փողոցներով մի անցիր, ընդհանուր ասա): Գնելի ֆոնին նստած աշխատակիցները ծիծաղները հազիվ զսպեցին:

Մի փոքր բացեմ փակագիծը. Նայեք՝ սա ուղղակի Նիկոլի վրա կայֆավատ էր Մհերի կողմից, ով, զուտ իր պոպուլիզմի համար ու մարդկանց բան ցույց տալու նպատակով, մինիմում մի 15 րոպե պարտադիր կարդում էր անգամ թաղամասի շքամուտքի համարները, ասում, թե ո՛ր գյուղի ո՛ր հենասյունն են փոխում, ինչը հաստատ իր պրոֆիլը չի: Մհերը բացով չախեց Նիկոլային, համենայն դեպս, ցույց տվեց, որ կոնկրետ իրեն չի դզում էդ թատրոնը:

Ի դեպ, ասեմ՝ նիստը շատ հանգիստ անցավ, առանց ճղճղոցի, լրբության, մի տեսակ՝ քիփլիկ: Ընդհակառակը, Մհերը դաժը քնացնում էր, էնքան անատամ էր վարում ու միատոն:

Հարցերը քննարկվում էին մաքսիմում 7 րոպե: Ընդհանուր 34 հարց էր, որը քննարկվեց 25 րոպեում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ