Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պետականության կոլապսի ուրվականը ավելի շոշափելի է դառնում

Պետականության կոլապսի ուրվականը ավելի շոշափելի է դառնում
12.01.2024 | 11:10

Էկվադորում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է սկսվել. հակադրության կողմերից մեկը մաֆիոզ խմբավորումներն են:

Էկվադորը մեզանից շատ հեռու է և այնտեղ տեղի ունեցողը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

Բայց այստեղ համաշխարհային միտումն է կարևոր. ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլ նաև քաղաքական, սոցիալական, հասարակական համակարգերում քաոսը, անկայունությունը դառնում են «օրինաչափություն»:

Այ, սա արդեն խնդիր է, որն ուղղակի հուզում է մեզ: Հարաճուն արտաքին անվտանգային մարտահրավերների ու ներքին համակարգային խնդիրների հաղթահարման կարողություն չունեցող իշխանության պարագայում պետականության կոլապսի ուրվականը ավելի շոշափելի է դառնում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ