Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Տեսնես կհասցնե՞ն

Տեսնես կհասցնե՞ն
19.12.2023 | 16:37

Կարդացի, որ Վրաստանը ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։

Էդ ո՞նց, նո՞ր է ստանում թեկնածուի կարգավիճակը։ Բա մինչև հիմա սկի թեկնածու էլ չէ՞ր։ Բա մինչև հիմա ի՞նչ էր, որ նույնիսկ թեկնածու չի համարվել։

Տեսնես մինչև ԵՄ քանդվելը գոնե կհասցնե՞ն մի քայլ էլ առաջ գնալ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ