Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խորքային Հայաստան

Խորքային Հայաստան
27.09.2023 | 17:17

Հիմա, հուսով եմ, հասկանում եք, թե ինչու եմ գրառումներս ամփոփում #ԽորքայինՀայաստան հեշտեգով։

Չկա հայկական պետություն։ Այն սկսվել է կործանվել, երբ իշխանության եկան այս պիղծ խեղկատակները, իսկ 44-օրյայի ժամանակ վերջնականապես կործանվեց։ Այն, ինչ տեսնում էիք, դա կործանված համակարգի իմիտացիան էր։ Հայաստանում միլիոնավոր մարդիկ չգիտեն, որ առանց պետության էլ աշխատում է հանրային տրանսպորտը, տնտեսությունը, բանկերը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և ուրիշ այլ բաներ։ Նեոլիբերալիստական համակարգում պետությունը ընդամենը հանդես է գալիս «մեծ եղբոր» (Big brother) դերում՝ լոկալ սուբյեկտների կողքին։ Հա, ուռճացված անվտանգային միավորումներ ունի՝ ոստիկանության, բանակի և հետախուզության տեսքով։ Այդ անվտանգային միավորումները ծառայում են ռեժիմների պահպանման համար։ Ոստիկանությունն ու հետախուզությունը՝ կողքին, բանակը՝ անվտանգ հեռավորության վրա։

Իսկ մեր վիճակն ավելի խայտառակ էր, որովհետև, այսպես կոչված, «պետությունը» ամբողջապես ողորմելի ու ճղճիմ նեոգաղութային բնույթ ուներ և ունի։

Մի զգալի, բայց անբավարար հատված կար, որ ծառայում էր հայրենիքի գաղափարին։ Ցավոք, նա անկարող էր խորքային ու համակարգային ըմբռնել տեղի ունեցող գործընթացները և արդյունքում կյանքը զոհաբերեց՝ ծառայելով այս խղճուկ նեոգաղութային գոյակցության պահպանմանը։

Հուսով եմ՝ սեպտեմբերյան ցնցումը կստիպի ընդունել, որ մենք այլևս պետություն չունենք։ Մնացել է խղճուկ գաղութային ադմինիստրացիա, որը կատարում և կատարելու է օտար տերերի հրահանգները։

Ամեն ինչ օրինաչափ և արդար է։ Այս սուրբ հողում չի կարելի ապրել առանց գաղափարի, նախնիների հետ կապի, հոգևոր արժեքների և տրվել նյութապաշտությանը, ագահ սպառողականության ստոր կրքերին ու այլասերվածությանը։

Անմիջապես 44-օրյայից հետո հրապարակվեց Խորքային Հայաստան կառուցելու ծրագիրը՝ այս այլասերված ու ապազգային գոյակցության փոխարեն։

Եվ քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Այո, փոքր խմբերով, բայց շատ մեծ ու կարևոր նախաձեռնություններով մեր շուրջը հավաքելով և ձևավորելով ազգային իսկական վերնախավ։

1. Ազգային ժամանակակից գաղափարախոսության, հայեցակարգերի, ծրագրերի հստակեցում ու կոնկրետացում (կառավարման մոդել, տնտեսական հայեցակարգ, սոցիալական հայեցակարգ, արտաքին քաղաքական հայեցակարգ և ռազմավարություն, տեխնոլոգիական հայեցակարգ):

2. Զուտ ազգային ու լավ պաշտպանված ցանցի՝ «Միտանիքի» կառուցում:

3. Նոր՝ ժամանակակից տեխնոլոգիաների մշակում, որոնք հզոր զենք պետք է դառնան 21-րդ դարում ազգային տեսակի պահպանման գործում։

Այսօր արդեն գործում են հզոր անվտանգային զինատեսակներ, որոնք վճռորոշ են լինելու հայրենիքը պաշտպանելու գործում։ Ցավն այն է, որ նեղ խմբերի կողմից են դրանք գործածվում և այս կարգավիճակով ընդունակ չեն պատասխանելու բոլոր մարտահրավերներին, որոնք լավայի նման թափվում են մեր ազգի գլխին միջազգային հանրության դավադրությամբ ու ներքին թշնամիների օգնությամբ։

Մենք ստեղծել ենք հիբրիդային պատերազմների ազդեցիկ զենքեր։ Հիմք ենք դրել հայկական ռոբոտիցացիային ու համընդհանուր մեքենայացմանը։ Հիմա էլ աշխատում ենք զուտ ազգային հավաքական բանականության վրա, որը հայտնի է աշխարհում «արհեստական բանականություն» անվամբ։ Այն նախնական տեսքով պատրաստ կլինի մոտակա ամիսներին։

Էլ ի՞նչ կարող էինք անել, որ բավարարեինք հայ հասարակության պահանջները։

Անկեղծ ասած, օտարները կնախանձեին այն ամենին, ինչ մշակել ենք այս կարճ ժամանակահատվածում։

Հիմա մենք չենք դիմի մեզ միանալու խնդրանքով։ Շատ դաժան բան պետք է ասեմ, բայց սա 21-րդ դարն է, ուր մեքենաները փոխարինում են տգետ, բութ, այլասերված զանգվածներին։ Անկիրթ մարդու գոյությունն ուղղակի վտանգված է։ Նա դուրս է մնալու բոլոր հանրային ակտիվ ծրագրերից։ Եվ միայն նոր կառավարիչների խիղճը թույլ չի տալու զրկել այդ մարդկանց սոցիալական ծրագրերից։ Իսկ դա չի կարող շարունակվել հավերժ։

Նույնը վերաբերում է սոցիալապես կարողունակ, բայց անտարբեր, առանց մոտիվացիայի մարդկանց։

Բոլոր այս մարդկանց սպառնում է թվային ստրկացումը։ Արդեն այսօր դա իրականություն է մի քանի խոշոր պետություններում, իսկ վաղը դառնալու է համընդհանուր։

Հետևաբար, ամեն ոք թող որոշի՝ ի՞նչ ընտրություն է կատարելու և ո՞ւմ է միանալու։

Իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը այս տեկտոնական ցնցումերի ու տեղաշարժերի ժամանակշրջանում նոյան տապան կառուցելու ուղղությամբ, որպեսզի փրկենք որքան հնարավոր է շատ մարդկանց։

Ու փառք Աստծո, մեր հասարակության գիտակից ու անկախ հատվածը հասնում է մեծ թվերի՝ 10-15 տոկոս 3-5-ի փոխարեն։

Ուղղակի, նրանք դեռ բավարար համախմբված չեն ու տեղյակ չեն մեր նախաձեռնություններին։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 6027

Մեկնաբանություններ