Մի բան ակնհայտ է` տեղավորվելով ադրբեջանական օրակարգի մեջ, անուղղակի բացառում ես քո օրակարգը, և քո ամեն հաջորդ քայլ լինելու է թշնամու օրակարգի սպասարկման տրամաբանության մեջ։
Էս դեգրադացված հոմոսովետիկուսների համար կարևոր չի մարդու մտքի բովանդակությունը կամ կատարած գործի արդյունքը, որպեսզի սրանք հասկանան՝ մարդը խելացի՞ է, թե՝ ոչ։
Երբ քեզ առաջարկում են հինգ միլիարդ դոլար շրջանների համար, իսկ դու պատասխանում ես կոնտր առաջարկով՝ պատրաստակամություն ներկայացնելով վճարել վեց միլիարդ, դու դրանով ընդունում ես հինգ միլիարդ առաջարկողի իրավունքը տվյալ տարածքների նկատմամբ:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։