11. Մենք կունանանք անհատական կոմպանյոններ
Բիլլ Գեյտսը 1999-ին իր «Բիզնեսը՝ մտքի արագությամբ» գրքում կանխատեսել է անհատական սարքերը, որ միացվում ու ներդաշնակեցնում են բոլոր սարքերը տանը կամ գրասենյակում և թույլ են տալիս տվյալներ փոխանակել: Այդ սարքը կստուգի էլեկտրոնային փոստը կամ ծանուցումները և կտրամադրի անհրաժեշտ տեղեկություն, իսկ երբ դուք գնաք խանութ, կարող եք նրան հաղորդել, թե ինչ կերակուր եք ցանկանում պատրաստել և նա ձեզ կփոխանցի անհրաժեշտ մթերքների ցանկը: Գեյտսը հեռու չէր իրականությունից: Siri, Google Assistant, Amazon Alexa և այլ ինտելեկտուալ տեխնոլոգիաներ հիմա հեշտությամբ փոխանցում են տվյալները ձեր մյուս սարքերին ու պատասխանում են հրամաններին:
12. Ավտոմեքենաները ամիսներով կերթևեկեն առանց լիցքավորման
Ինչպես կանխատեսել են Շվարցն ու Լեյդենը՝ 2010-ին «ջրածինը նավթավերամշակման նման գործարաններում կվերամշակվի և կբեռնվի մեքենաներին որ կարող են հազարավոր մղոններ ու երկար ամիսներ երթևեկել առանց լիցքավորման»: 2020-ին, նրանց խոսքով, համարյա բոլոր նոր ավտոմեքենաները կլինեն հիբրիդային, հիմնականում ջրածնի էներգիան օգտագործող: Առայժմ այդպես չէ: Toyota-ն ու Honda-ն ջրածնային շարժիչով ավտոմեքենաների շուկայում առաջատար դիրքերում են, բայց դա բարդ պայքար է էլեկտրամոբիլներ վաճառող մրցակիցների հետ: 2018-ին ԱՄՆ-ում վաճառվել է 2300 ավտոմեքենա ջրածնի տարրերով վառելիքով, որ վաճառված ավտոմեքենաների 1%-ից քիչ է՝ հաղորդում է InsideEVs-ը, որ լուսաբանում է էլեկտրամոբիլների մասին նորությունները: 2018-ին եվրոպական երկաթուղային Alstom ընկերությունը երթուղի մտցրեց աշխարհում առաջին գնացքը ջրածնային շարժիչով, 2020-ին Լոնդոնը ծրագրում է շահագործման մեջ մտցնել երկհարկանի ավտոբուսներ ջրածնային շարժիչով:
13. Աշխարհում գլխավոր հիվանդությունները կլինեն սրտայինն ու ընկճախտը
1996-ին հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել են, որ 2020-ին աշխարհում հիվանդությունների գլոբալ բեռը՝ առողջ կյանքից կորցրած տարիները հիվանդությունների, հաշմանդամության կամ վաղ մահվան պատճառով, կլինեն սրտի իշեմիկ հիվանդությունը և միաբևեռ, խոր (կլինիկ) ընկճախտը: Այն ժամանակ հիմնական պատճառները ստորին շնչառական ուղիների ախտահարումներն էին (օրինակ՝ պնևմոնիան) և դիարեան: Սա մոտ է ճշմարտության՝ 2017-ին, երբ հրապարակվեցին տվյալները, սրտի իշեմիկ հիվանդությունը երկրորդն էր հիվանդությունների գլոբալ բեռում, բայց ոչ ընկճախտը: 5 գլխավոր պատճառներն էին՝ նեոնատալ խանգարումները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ինսուլտը, ստորին շնաչառական ուղիների ախտահարումները և թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները:
14. Մակերևույթի գլոբալ ջերմաստիճանը աճելու է
«Կլիմատիկ կանխատեսումները սովորաբար արվում են առավել երկար ժամանակի համար, բայց հիմա մեջբերվում է 2020-ի կանխատեսումը: 1995-ին Կլիմայի փոփոխությունների փորձագետների միջկառավարական խմբի զեկույցում կանխատեսվում է, որ 2100-ին մակերևույթի գլոբալ ջերմաստիճանը կարող է բարձրանալ Ֆարենգեյթով 3,6 աստիճան /2 աստիճան Ցելսիուոսով՝ նայած ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներին: Ամեն ինչ ըստ ծրագրի է՝ դեռ 80 տարի կա և երկու կանխատեսումն էլ կարող են կատարվել: Միջին գլոբալ ջերմաստիճանը 90-ականների կեսերից բարձրացել է Ֆարենգեյթով 1 աստիճանով (0,6 աստիճան Ցելսիուսով):
15. Մարդիկ ոտք կդնեն Մարսի վրա
Ազգային հետազոտական խորհրդի տիեզերական ուսումնասիրությունների զեկույցում 1996-ին նշվում է, որ ՆԱՍԱ-ն տիեզերք կուղարկի «հնարավոր հետազոտական առաքելություններ Լուսին ու Մարս՝ հաջորդ քառորդ դարում», կանխատեսվում է, որ մարդիկ ոտք կդնեն Մարսի վրա 2018-ին: Շվարցն ու Լեյդենը կանխատեսում են նման սցենար. «2020-ին մարդիկ ոտք կդնեն Մարսի վրա: Չորս աստղագնացներ վայրէջք կկատարեն ու կկիսվեն իրենց լուսանկարներով 11 միլիարդ մարդու հետ, որ կհետևեն այդ պահին: Թռիչքը կլինի համատեղ նախագիծ, որին աջակցում են մոլորակի բոլոր երկրները՝ ընդհանուր նպատակին սևեռուն ուշադրության տասնամյակների գագաթնակետը»: Դեռ ոչ: Մարդը Մարսի վրա ոտք չի դրել, բայց ուղարկել է 8 անօդաչու տիեզերանավեր մոլորակի մակերևույթն ուսումնասիրելու:
Գրեյս Հաուկ, USA Today
Հ.Գ. Բիլլ Գեյտսը, իհարկե, հանճար էր: Եվ նրա կանխատեսումները նույնպես հանճարեղ էին ու իրականանում են: Այսօր մեր առօրյայում արդեն նորամուծություն չեն տարատեսակ սարքերը, որ արագացնում ու բարձրացնում են կյանքի որակը:
Ինչու ջրածինը չի դառնում ավտոմեքենաների հիմնական լիցքավորիչ: Հարցը իրականում ոչ թե գիտական է, այլ՝ քաղաքական: Պատկերացնուժմ եք՝ ինչքանով կկրճատվի նավթի պահանջարկը աշխարհում ու ինչպես դա կհարվածի նավթ արտահանող երկրների տնտեսական վիճակին: Toyota-ն ու Honda-ն ջրածնային շարժիչով ավտոմեքենաների շուկայում առաջատար դիրքերում են, ու դա բարդ պայքար է ոչ միայն էլեկտրամոբիլներ վաճառող մրցակիցների հետ, բարդ պայքար է տեխնոլոգիական առաջընթացի համար քաղաքական ասպարեզում՝ հանուն տնտեսական վիճակի:
Սրտի իշեմիկ հիվանդությունը պահպանում է իր մահացու դիրքերը, բայց 21-րդ դարասկզբին, ինչպես 20-րդ դարավերջին իր ամուր դիրքերն ունի քաղցկեղը, որի բուժման տարատեսակ միջոցներ են առաջարկում տարբեր երկրներում ուսումնասիրություններ կատարող գիտնականները: Առայսօր քաղցկեղի բուժման միջոց գտնված չէ:
Հիշու՞մ եք ջրասույզ եղած Վենետիկը՝ ահա և ձեզ գլոբալ ջերմացման հետևանքը: Մարդկության ու քաղաքակրթության համա գլոբալ ջերմացումն աղետ է, բայց վնասակար գազերի արտանետումը կանխելու փոխարեն՝ դեռ շարունակվում են վեճերը՝ գլոբալ ջերմացումը մարդու՞ գործունեության հետևանք է, թե՞ բնական երևույթ, որ եղել է նաև նախկինում, թեև չեն արվել հետազոտություններ: Դե իսկ Մարսի վրա ոտք դնելը համարենք իդեա ֆիքս: Պետք է, չէ՞, որ մարդկությունը համատեղ գոնե մեկ նպատակ ունենա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ