38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքականություն անելու համար խելք պետք չէ

Քաղաքականություն անելու համար  խելք պետք չէ
20.01.2015 | 01:49

Պուտինն է զանգել Սերժ Սարգսյանին: Ցավակցել է: Անհրաժեշտության դեպքում փոքրիկին Ռուսաստան տանելու առաջարկ արել: Ի՞նչ են պայմանավորվել կողմերը Պերմյակովին տալու-չտալու մասով, չի ասվում: ՈՒշացա՞ծ էր Պուտինի քայլը: Այո՛: Եվ այնուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին (թե՞ աշխարհին) փորձում է ցույց տալ.

ա) որ ՈՒկրաինայում «պայքարող» իրենց բանակը մարդասպան չէ. Գյումրին այլ դեպք էր:

բ) Ռուսաստանը` «հայի վերջին խելքով» ի վերջո հասկացել էր, որ հայերի «սրտի միջով սուր է անցնել», և պետք է այս անգամ շրջահայաց լինել` չբորբոքել առանց այն էլ վերջին տարիներին իր և իր չինովնիկների սխալ քաղաքականության պատճառով հայերի մեջ առաջացած օտարման հզոր տենդը, որի համար Գյումրու դեպքը պարարտ հող էր:

գ) Պուտինի զանգը ոչ միայն արտքաղաքական, այլև ներհայաստանյան նշանակության էր: Ասելու` իրենք կանգնած են Սերժ Սարգսյանի կողքին:

Այսպիսով՝ Գյումրին ոտքի էր կանգնել, վիրավոր Գյումրու հետ կատակել չէր կարելի: Ընդ որում, սա հասկացել էր ոչ միայն ռուսական կողմը, թեկուզ ուշացումով, այլև արևմտյան:

Հայաստանում «հանուն Արևմուտքի կռվողները», որոնք ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ամբողջովին պարապուրդի էին մատնված, շատ արագ փորձեցին լցնել այդ պարապը` առանձնապես լավ չհասկանալով իրենց բոսերի իրական պլանները: Ավելին, նրանք փորձեցին այդ պլանները համակցել հայաստանյան ներքին` «կոնկուրենտ ֆիրմայի» խաղի հետ` հաճելին ու օգտակարը մեկ տեղում ունենալու համար. և ռուսական ռազմաբազայի, և «օրհնված ոտքի» «ամպուտացիայի» պահանջի հետ համատեղ` պահանջեցին ոստիկանապետի, դատախազի… պաուզան ձգենք. եթե նրանք «կարողանային» հասնել նրան, որ նետված քարերը դիպչեին ոչ թե ոստիկանների գլխին, այլ ռուսական ռազմաբազային, ընդհարում առաջանար բազայի և ժողովրդի միջև, ապա կարող էին ոչ միայն պահանջել ռազմաբազայի, այլև Սեյրան Օհանյանի հրաժարականը։

Սակայն բանը դրան չհասավ. վիրավոր Գյումրին թույլ չտվեց իր վերքի վրա աղ լցնել: Ոչ միայն: Բողոքավորների այդ տասը տոկոսի սադրանքներին դիմացած, ներքին խաղացողների կողմից հրաժարականի քշվող ոստիկանությունը նույնպես թույլ չտվեց, որ իրավիճակը դառնա անկառավարելի: Իսկ «բողոքավորների» այդ խավը (որը, ի դեպ, ասում էին` Գյումրուց չէր), ակնհայտ սադրանքի էր դիմել, քարերով խփելով, փորձել էր «մարտի» մեջ ներքաշել ոստիկաններին, արյուն թափելով` ժողովրդին նույնպես ներքաշել զգայական «աղմուկի» մեջ:

Մի խոսքով, սադրիչները պլան «ա»-ից առաջ չգնացին: Սեփական հաղթանակի համար Գյումրու ողբերգությունը հարմար առիթ դարձրած ներքին` «կոնկուրենտ ֆիրման», որի համար ՆԳ նախարարությունն իր տակ քաշելը, Վ. Գասպարյանին խաղից հանելը մեկընդմիշտ դարձել էին իդեա-ֆիքս, նույնպես ստիպված եղավ հետ քաշվել:

Ի դեպ, «կոնկուրենտ» այդ «ֆիրմայի» գործը չհաջողվեց, որովհետև ողջ խնդիրն այն էր, որ Արևմուտքը չուներ պլան «բ»: «Փափուկ» ուժի կողմնակից Արևմուտքը լուծել էր իր գերխնդիրը. նա աշխատել էր հայոց մենթալ պլանի ու գիտակցության վրա` քսանհինգերորդ կադրի սկզբունքով. ուղղակիորեն «ջնջելով» դեպ Ռուսաստան ակնածանքը, հարգանքը, կապվածությունը… շատ լավ հասկանալով, որ յուրաքանչյուր միտք մի օր նյութականանում է, և ատելության-օտարման այն դոզան, որ այսօր ներարկվեց հայոց ենթագիտակցության մեջ, վաղը մարմին կստանա իրենց ուզածի պես:

Վաղը: Ո՛չ այսօր: Ինչն էլ հասկացել էր Պուտինը, դրա համար էլ զանգել էր: Ինչն էլ չէր հասկացել «կոնկուրենտ ֆիրման», որովհետև քաղաքականություն անելու համար նրան խելք պետք չէ: Ինչը չունի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ