38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Շոուն շարունակելի է…

Շոուն շարունակելի է…
13.10.2014 | 12:17

Ինչպես և ենթադրվում էր, հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքը այդպես էլ որևէ էական բանով չտարբերվեց իր նախորդներից: Ամեն ինչ սովորականի պես էր. նույն հոգնեցուցիչ կարգախոսները, ձանձրալի վանկարկումներն ու անիմաստ պահանջները, պահանջներ, որոնք այդպես էլ երբեք միս ու արյուն չեն ստանա: Եռյակ-քառյակի հրավիրած հանրահավաքի միակ նպատակը փաստացի մեկն էր. իշխանությանը կամ ինքն իրեն համոզել, որ վայելում է, այսպես ասած, ժողովրդական լայն զանգվածների աջակցությունն ու վստահությունը և ունակ է իր հետևից տանելու համապատասխան թվով մարդկանց: ՈՒշագրավ է սակայն այն, որ այդ օրը միևնույն հարթակում էին հայտնվել գաղափարապես ու կենսափորձով միմյանց արմատապես հակասող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Տեր-Պետրոսյանը, Ր. Հովհաննիսյանը, Գ. Ծառուկյանը: Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ այս գործիչներն այն պարագայում, երբ, ասենք, մի քանի ամիս առաջ միմյանց հասցեին ինչ լուտանք ասես չէին թափում, փնովում անխնա՝ իրար մեղադրելով Հայաստանի մոտալուտ ու անխուսափելի կործանման մեջ: Այստեղ յուրաքանչյուր ուժ սեփական թելն էր թելում՝ առաջ մղելով իր քաղաքական նեղ շահերը: Եթե ՀԱԿ-ի պահանջը գոնե ինչ-որ չափով հասկանալի էր՝ շնորհիվ «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումների, ապա ԲՀԿ-ի բուն նպատակն այդպես էլ անորոշ մնաց. մատնանշել երկրում առկա ինչ-ինչ խնդիրներ բոլորն էլ կարող են, իսկ այ դրանց լուծման բանալին գտնելը ամենքի ատամի բանը չէ: Դե իսկ «Ժառանգության» առաջնորդի նոր իմիջի մասին է՛լ չխոսենք. Րաֆֆին այդպես էլ վերջնականապես չկողմնորոշվեց՝ պահե՞լ բեղեր, թե՞, այնուամենայնիվ, սափրել դրանք: ՈՒշագրավ էր նաև այդ օրվա նորելուկ ԺԿ նախագահ Կ. Դեմիրճյանի ելույթը, որում հնչած նրա բուն ասելիքն այդպես էլ մինչև վերջ անհասկանալի մնաց միտինգավորներին: Հանրահավաքին յուղոտ վերջակետ դրեց նույն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ելույթից կարելի է միայն մի բան ենթադրել՝ այս հանրահավաքը միայն սկիզբն է այն հանրահավաքների շարքի, որոնց վերջնանպատակն այդպես էլ անհայտ է մնում: Ընդհանուր առմամբ, այս միտինգը լավ բեմադրված շոու էր հիշեցնում, իսկ ավելի շուտ՝ զվարճալի հանրային միջոցառում, որի հիմնական ու վերջնական իմաստն այդպես էլ մինչև վերջ առկախված մնաց: Չհնչեցին նաև այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են, օրինակ՝ ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը կամ լինելո՞ւ է արդյոք, այն կրելո՞ւ է անընդհատ բնույթ, թե՞ շաբաթը մեկ կամ ամիսը մեկ անգամ են հավաքվելու: Սրանք հարցեր են, սակայն, որոնց պատասխաններն այլևս որևէ գրոշի արժեք չունեն…


Գագիկ ԴԱՎԹՅԱՆ


Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ