38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱրմԹեք 2014 համաժողովին ներկա կլինեն ավելի քան 200 մասնակիցներ

ԱրմԹեք 2014 համաժողովին ներկա կլինեն ավելի քան 200 մասնակիցներ
23.09.2014 | 16:51

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանալիք ԱրմԹեք`14 Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների hամաժողովին ներկա կլինեն ավելի քան 200 մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից:
Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկա և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Դիջիթըլ Փոմըգրանեթ, Ագնիան և Ֆայնբերգ ընկերությունները:

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ