Google ընկերության Gmail փոստային ծառայության նոր` 13 լեզուների թվում տեղ է գտել նաև հայերենը:
Աշխարհի առաջատար էլփոստի ծառայությունը այսուհետ հասանելի է 71 լեզուներով, ինչը կազմում է աշխարհի ինտերնետ հանրության 94 %-ը: Այս մասին տեղեկացնում է ittrend.am-ը: «Քանի որ յուրաքանչյուր լեզու ունի իր նրբությունները, մենք սերտորեն աշխատել ենք լեզվի մասնագետների հետ՝ վստահ լինելու համար, որ ճիշտ ձևով ենք կատարում թարգմանությունը»,- նշել է Google-ն իր պաշտոնական բլոգում: