38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ

Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ
19.05.2013 | 11:01

Նոյեմբերյանում ծառայակցի հրազենային կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դեպքը ոչ թե միայն մտորելու տեղիք է տալիս, այլև լուրջ հարված է հայոց բանակի բարոյահոգեբանական նկարագրին: Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակում ուղղակի անհրաժեշտ է ունենալ հոգեբանների խումբ, որոնք կհայտնաբերեն ու կկանխեն զինծառայողների մոտ ուրվագծվող հոգեբանական շեղումները: Բանն այն է, որ երբ նորակոչիկը հայտնվում է բանակում, նրա մոտ տարբեր շփումների

(սպա-զորակոչիկ, նոր ծառայող-հին ծառայող) արդյունքում ձևավավորվում է նոր բնավորություն, և հենց հոգեբանի պրոֆեսիոնալիզմն այստեղ կարող է մեծ դեր խաղալ: Օրինակ, եվրոպական երկրներից շատերում հոգեբաններն իրենց ազգային բանակի անբաժան մասն են կազմում և քիչ դերակատարում չեն ունեցել բանակի հանդեպ ժողովուրդի տածած մեծ վստահության հարցում: Սա էր պատճառը, որ երբ իմ բարեկամը պատմեց, թե Գերմանայիում իր հարևանը պատրաստ էր գումար տալ բժիշկներին, որպեսզի նրանք աչք փակեին իր տղայի բնածին արատի վրա և տային համապատասխան տեղեկանք, ինչը թույլ կտար առանց խորընդոտների զորակոչվել, դա ինձ չզարմացրեց, քանզի նմանատիպ դեպքերի մասին էլի էի լսել, և հենց այդպիսի դեպքերն են վկայում բանակի նկատմամբ տածած անսահման վստահության մասին:
Հ.Գ.- Հուսանք, որ Նոյեմբերյանում տեղի ունեցած այս հիրավի ողբերգական պատահարն էլ անհետքևանք չի մնա, մեղավորները կպատժվեն, և, ամենակարևորը, կարվեն այնպիսի հետևություններ, որոնք մեզ մեկ քայլ առաջ կտանեն դեպի եվրոպական չափանիշներ:

Դիտվել է՝ 3032

Մեկնաբանություններ