Սոչիի անձրևային եղանակը շատ խորհրդանշական ստացվեց։ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններում Ալիևը սեփական անձրևանոցով էր պաշտպանվել թրջվելուց, իսկ Փաշինյանը՝ Պուտինի անձրևանոցով։
Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունենալիք Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ ՔՊ-ի համագումարում Նիկոլի հնչեցրած խոսքը ծրագրային էր, գաղափարական և, ինչպես միշտ, ստի, մանիպուլյացիաների, դեմագոգիայի մեծ դոզայով։
Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին դնելու շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մի քանի քարոզչական թեզ են մտցրել տեղեկատվական դաշտ։ Դրանք կեղծ թեզեր են, բայց եթե դեմը չառնես, կարող են աշխատել։
Նիկոլ Փաշինյանը մտնում է իր ու Հայաստանի համար դրամատիկ զարգացումների փուլ։ Ընդ որում, դրամատիզմից խուսափելու համար մեկը մյուսից պետք է ձերբազատվի, մեկը մյուսին պետք է պարտության տանի։ Այդպես է ստացվել։
2018-ին սրանք ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանություն» և «հպարտ» բառերը։ Ասում էին՝ մենք Հայաստանը վերջապես դարձնելու ենք ինքնիշխան, իսկ ՀՀ քաղաքացուն՝ հպարտ։
Նիկոլ Փաշինյանը կողմ է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, բայց նա նաև Հայաստանն է հանձնում թուրք–ադրբեջանական զույգին։ Այս երկրորդ մասն, իմ տպավորությամբ, ոչ բոլորն են ընկալում։
«Անջատում՝ հանուն փրկության» բանաձևը հիմա գերարդիական է։ Այն կիառելի է ներքաղաքական կյանքում։ Պետք է պետությունից անջատել Նիկոլ Փաշինյանին՝ հանուն փրկության։
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։