Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մարտի 1-ը, քաղաքական դիվիդենտներ շահելու առումով, այլևս ակտուալ չէ

Մարտի 1-ը, քաղաքական դիվիդենտներ շահելու առումով, այլևս ակտուալ չէ
01.03.2024 | 18:11

Այսօր այս մահաբեր խմբակը կրկին փորձում է քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ իրենց իսկ կողմից հրահրված մարտիմեկյան իրադարձությունները շահարկելով։

Նախ ասեմ, որ ձեր կողմից շինված մարտի 1-ն այլևս ակտուալ չէ հայ հասարակության համար որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու առիթ. դուք մաշել եք այդ թեման, ինչես և ինքներդ ձեզ եք մաշել, ձեր ստերով, խաբեություններով և ձեր կառավարման տարիներին ունեցած զոհերի քանակով։

Բայց, ամեն դեպքում, ինձ «հիացնում» է ձեր «պադոշ երեսը»:

Ավինյան Տիգրանը, ով հայ ժողովրդի քվեն գողացող ամենաթարմ օրինակն է, ով, չստանալով երևանցու քվեն քաղաքապետ դառնալու համար, խաբեություններով և առուվաճառքով դարձավ քաղաքապետ, Մարտի 1-ի իրադարձություններից խոսելով ասում է, թե ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է։ Ասում է, թե մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը։

Երևի Տիգրանը նկատի ունի Ադրբեջանի կողմից պարտադրվող սահմանադրական փոփոխություններ իրականացնող «ինքնիշխանությունը» կամ էլ Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի կողմից որոշվող տեղում նոր գործարանի կառուցման «ինքնիշխանությունը»։

Մահաբեր խմբակի մյուս պատվիրակը, ում ևս հանձնարարված է Մարտի 1-ի շահարկումը, խոսքը խուլիգանական դրսևորումներով աչքի ընկնող ԱԺ նախագահ Ալենի մասին է, պատմում է, թե ինքն ինչպես էր մարտի 1-ին Ստեփան Շահումյանի դպրոցի մայթին կանգնած նայում, թե ինչ է կատարվում դիմացի մայթում. երևի շփոթել էր Ալենը, իրեն թվում էր թե թատրոն է այցելել, որ կանգնած հետևում էր, թե ինչ խուլիգանություն է կատարում փողոցում հենց իրենց թիմի կողմից հավաքված և հրահրված ամբոխը։ Ասում է, թե հավատը չէր գալիս, թե ինչպես են սաղավարտով հայ տղերքը հայ մարդկանց վրա հարձակվում, ու սա ասում է այն նույն Ալենը, ով վերջերս «ախրաննիկներին» հանձնարարել էր հայ մարդու թևերից բռնել, որ ինքը թքի այդ հայ մարդու երեսին։ Ասում է, թե հայը սպանեց հային, և 10 հոգի մահացավ, ու սա ասում է այն Ալենը ում իշխանությունը 5000-ից ավել հայ տղերքի կյանք խլեց, Արցախը հանձնեց, Հայաստանի մի շարք տարածքներ նվիրեց թշնամուն և դեռ շարունակում է նվիրել, հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը գողացավ, ու այս ամենն ընդամենը իրենց աթոռները պահելու համար։

Եվ հիշեք, եթե դուք մեղադրում եք, որ նախկինում ժողովրդի քվեն է գողացվել, ուրեմն չմոռանաք, որ դուք այդ նույն ժողովրդի զավակների կյանքերն եք գողացել։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ