Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Փաշինյանը լուծում ունի, բայց կընտրի վատթարագույն տարբերակը

Փաշինյանը լուծում ունի, բայց կընտրի վատթարագույն տարբերակը
30.01.2024 | 18:11

Բաքուն մերժում է Փաշինյանի առաջարկները, հորդորում վերջ տալ ՀՀ Սահմանադրությունում իր դեմ «ոտնձգություններին»:

Սա Բաքվի կանխատեսելի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկություններին:

Բաքուն, ինչպես միշտ, գնդակը թողեց հայկական դաշտում՝ ձևակերպելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, մանավանդ, որ Փաշինյանը և ՔՊ մյուս գործիչները Հայաստանի հասարակությանը ադապտացնում են Երրորդ հանրապետության իրավա- քաղաքական հիմքերը խարխլելու անհրաժեշտությանը:

Պարզ է՝ Բաքվի համար անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի Սահմանադրության և Անկախության ինստիտուցիոնալ կապն առնվազն խզվի:

Եթե Բաքվի այս ագրեսիվ պահանջը ներդաշնակության մեջ չլիներ Փաշինյանի «ինքնասիրահարվածության» հետ, որն արտահայտվում է «նոր» Հանրապետության հիմնադիր լինելու նրա անհագ ցանկությամբ, ապա հնարավոր էր լուծումներ գտնել, որոնք, մի կողմից Բաքվին կզրկեին խնդիրը շահարկելու հնարավորությունից, մյուս կողմից հնարավորություն կտային ոտնձգություններից հեռու պահել ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը:

Ըստ այդմ, խորհրդարանական մեծամասնություն ունեցող Փաշինյանը շատ հանգիստ կարող է ԱԺ որոշումներով չեղարկել 1989-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը (որը, ի դեպ, չեղարկվել է դեռ ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեի կողմից ու իմաստազրկվել է ԽՍՀՄ փլուզումից հետո) և Հայաստանի Ազգային ժողովի 1992-ի հուլիսի 8-ի որոշումը, որը «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս քայլերը միանգամայն բավարար են ու օրակարգից կհանեն նոր Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը հանելու համար:

ՔՊ կողմից նման մոտեցումը նաև շատ տրամաբանական կլինի, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և Պրահայի քառակողմ հայտարարության հետևանքով է Արցախը ճանաչվել ունիտար Ադրբեջանի մաս:

Կգնա՞ Փաշինյանը նման քայլի, թե՞ դարձյալ իր վրայից պատասխանատվությունը կգցի՝ «պատերազմ» հայտարարելով Երրորդ հանրապետության հիմքերին:

Ցավոք, Փաշինյանն ընտրելու է երկրորդ ճանապարհը, մանավանդ, Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին մինչև այժմ չի պահանջել, որ Ադրբեջանն, իր հերթին, վերջ տա Ադրբեջանի Սահմանադրությունում Հայաստանի դեմ «ոտնձգություններին»:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ