Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Անկարա կատարած այցից մի քանի օր առաջ նախարարը եղել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, որտեղ G20-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, ՈՒկրաինայի և Սիրիայի շուրջ բանակցային գործընթացները։ Անկարայում կշարունակվեն երկկողմ հարաբերություններին առնչվող քննարկումները:                
 

ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ

ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ
19.02.2013 | 00:01

ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրություններում քվեարկության մասնակցության թիվը՝ ժամը 17-ի դրությամբ: Ըստ այդմ, մինչեւ ժամը 17-ը քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 49.81 տոկոսը՝ 1 մլն 259 հազար 374 մարդ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, ընտրողների ընդհանուր թիվը 2մլն 528 հազար 465 է: Այս անգամ ամենաշատ մասնակցությունը ցուցաբերել են Արարատի մարզը՝ 58.76 տոկոս: Երեւանում ընտրություններին մասնակցել է 366 հազար 620 մարդ, կամ ընդհանուր թվի 44.45 տոկոսը:


Արագածոտնի մարզ՝ 54.82 տոկոս
Արմավիրի մարզ՝ 45.20 տոկոս
Գեղարքունիքի մարզ՝ 57.74 տոկոս
Լոռիի մարզ՝ 52.94 տոկոս
Կոտայքի մարզ՝ 47.37 տոկոս
Շիրակի մարզ՝ 48.54 տոկոս
Սյունիքի մարզ՝ 56.27 տոկոս
Վայոց Ձորի մարզ՝ 52.35 տոկոս
Տավուշի՝ 56.99 տոկոս

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ