Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նու տառի որոգայթում

Նու տառի որոգայթում
26.05.2024 | 09:17

ՈՒ եկավ նա ում սպասում էինք`

փրկիչը նոր ավետումի.
մերժումով եկավ ու հեղափոխությամբ`
առաջնորդի իր փայփայած կերպարով:
Ասաց` սիրում եմ,
շուռ եկավ` ատեց,
աջ ձեռքը մեկնեց` մե՛կ ենք,
ձախով բաժանեց` կես ընդ կես:
Խոսեց լեզուն Բաբելոնի`
ինքներս մեզ չհասկացանք,
ու կիսատ մնաց աշտարակը մեր.
բաճկոնը տեսնում էինք,
շապիկն էր անակնկալ:

ՈՒ պար բռնեց էյֆորիական
մեր շիրիմներին բաց`
մեզ թաղելով ավելի խոր:
Անկատար Ներոն,
Հռոմն այրողի բարդույթով բեռնված`
մեղավորներ փնտրող:
Թերարժության սոսկում.
սոսկ ինքն է, ու չկա` ինչ-որ կա:
Ընտրությունն էր մեր պրկված ոգու`
այդչափ ցածր, այդքան նվաստ,
և մենք տեսանք վերջակետ մեր անվան դիմաց:

(«Կորած սերունդ»,

Հատված)

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ