Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Պիտի հզորանանք մտքով, գիտելիքով, զենքով

Պիտի հզորանանք մտքով, գիտելիքով, զենքով
15.07.2024 | 12:26

Չեմ ընդունում այն պնդումները, թե թշնամին մեզանից շատ սիրեց մեր հողը։ Չկա նման բան, թշնամին, եթե հող սիրող լիներ, կմնար այնտեղ, որտեղից հայտնվեց մեր տարածաշրջանում։ Թշնամին մեր հարստությունն է սիրում ընդամենը, մեր մշակույթային, ֆինանսական հարստությունը։

Նաև ինձ համար անընդունելի է այն պնդումը, թե 2020-ին մեզ հաղթեց թշնամին։ Այդքան արագ մոռացության եք տալիս այն փաստը, որ թշնամին իր դեմքով չէր կռվում, առաջնագիծ էր բերել հազարավոր ահաբեկիչներ Սիրիայից, որոնց տարբեր խոստումներ էր տվել։ Հենց սրանց դարձրեց թնդանոթի միս, մեզ էլ սպառեց սրանց վրա, դրա համար կարողացավ հասնել իր նպատակին՝ հայրենազրկել, թալանել, սպանել Հային։

Մենք միշտ հաղթել ենք մեր թշնամուն, եթե նա մեր դեմ իր դեմքով է դուրս եկել: Մենք միշտ կարողացել ենք պատժել, եթե մեզ չեն դավաճանել և հարվածել թիկունքից։

Այնպես որ, պիտի ուժեղանանք, պիտի հզորանանք մտքով, գիտելիքով, զենքով, միմյանց նկատմամբ հավատով: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ