ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կոմիտասի «Հայկական մեղեդիներ»ը Վիեսբադենի Սուրբ Մաուրիտիուս Mauritius եկեղեցում

Կոմիտասի «Հայկական մեղեդիներ»ը Վիեսբադենի Սուրբ Մաուրիտիուս Mauritius եկեղեցում
10.04.2024 | 14:55

Վիեսբադենի Սուրբ Մաուրիտիուս Mauritius եկեղեցում տեղի ունեցավ Համբուրգի «Neue Philharmonie Hamburg» կամերային նվագախմբի համերգը։
Ելույթ ունեցան Neue Philharmonie կամերային նվագախմբի ջութակահար և պրոդյուսեր Տիգրան Միքայելյանը, հայտնի ջութակահար, մենակատար Դավիթ Մովսիսյանը։
Համերգի ծրագրում հնչեցին Անտոնիո Վիվալդի «Չորս եղանակները»։ Չորս համերգ ջութակի ու նվագախմբի համար, կատարվեցին դասական այլ նմուշներ․ Վոլֆգանգ Մոցարտ, Անտոնին Դվորժակ, Յոհաննես Բրահմս,Կոմիտաս` «Հայկական մեղեդիներ»։
Կոմիտասի «Հայկական մեղեդիներ»-ը հանդիսատեսի ցանկությամբ հնչեց երկու անգամ։
Համերգին ներկա էր քաղաքի բարձր հասարակությունը, դահլիճը լեփլեցուն էր:
Սուրբ Մաուրիտիուս եկեղեցին դարեր շարունակ եղել է Վիեսբադեն քաղաքի ամենակարևոր սուրբ շենքը և եկեղեցական կենտրոնը, ներկայումս Marktkirche-Մարկտ Եկեղեցի անունով։
Սուրբ Մաուրիտիուս Mauritius եկեղեցու սյունազարդ դահլիճի խորանի վրա գերակշռում են սպիտակ մարմարից պատրաստված հինգ բնական չափերի արձանները, պատվանդանի վրա կանգնած է Քրիստոսը մեկնած, օրհնող ձեռքերով, ձախ կողմում ավետարանիչներ Մարկոսն ու Հովհաննեսը, իսկ աջից՝ Մատթեոսն ու Ղուկասը, ահա այս սուրբ խորանի բեմի վրա ելույթ ունեցավ ջութակահար և պրոդյուսեր Տիգրան Միքայելյանի հիմնադրած «Neue Philharmonie Hamburg» ֆիլհարմոնիան:
Համերգն անցնում էր երաժշտության հուզական ելևէջների խորը ազդեցության ներքո։ Բարձրարվեստ երաժշտությունը տոգորել էր երաժշտասեր հանդիսատեսին։
Յուրաքանչյուր համարից հետո դահլիճն արձագանքում էր ոգևորությամբ, սիրով, մարդկային գոհունակության բարձր զգացողությամբ և հանդիսատեսի անընդհատ ծափահարություններով։
Երաժշտասերների ջերմ արձագանքը, անբացատրելի ոգեշնչումը տոգորել էր երաժիշտներին՝ նախապատրաստելով հաջորդ համարին։ Համերգասրահի երաժշտասերների ուժը, համակրանքը և հոտնկայս ծափերի մեջ դրված ոգեշունչ ու անկեղծ նվիրվածությունը, մինչև վերջ բաց խոստովանություն էր դարձել:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն, այդ երաժշտության հայ լեզուն ու կատարումը տարրալուծվել էր դասական խոսուն երաժշտության մեջ, այն տոգորել էր հանդիսատեսին։
Միաձուլվել էին երաժիշտները երաժշտությունը և երաժշտասեր ունկնդիրները։
Համերգին ներկա էին Վիեսբադենաբնակ հայեր, որոնք մեծ սիրով ու ոգևորությամբ իրենց գոհունակության ու հպարտության խոսքն ասացին ջութակահար և պրոդյուսեր Տիգրան Միքայելյանին, մենակատար ջութակահար Դավիթ Մովսիսյանին և «NEUE PHILHARMONIE HAMBURG» Ֆիլհարմոնիայի մյուս նվագողներին և իհարկե, որպես գեղեցիկ օրվա հուշ՝ նկարվեցին միասին։
«NEUE PHILHARMONIE HAMBURG» ՀԱՄԲՈՒՐԳԻ ՆՈՐ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ կամերային նվագախմբի հիմնադիր և գործադիր տնօրենն է Տիգրան Միքայելյանը։ Համբուրգի «NEUE PHILHARMONIE HAMBURG» (NPH) կամերային նվագախումբը հիմնադրվել է 2003 թվականին՝ այն կազմված է անկախ պրոֆեսիոնալ երաժիշտներից, այս տարի նշում է իր 20-ամյակը՝ սիմֆոնիկ մեծ գլուխգործոցների ակնառու կատարումներով: Համբուրգում գործող նվագախումբը տարիների ընթացքում իր համերգների ժամանակ տպավորիչ երկրպագուների բազա է ձեռք բերել Elbphilharmonie Laeiszhalle հիմնական վայրերում:
2003/2004 սեզոնից երաժիշտները բազմիցս աշխատել են ճանաչված հրավիրյալ դիրիժորների հետ։ Նրանց թվում էին Ռոբերտո Զայդելը, Էռնստ Բարտելը, Միխայիլ Բանկը, Ֆելիքս Բենդերը, Յարոսլավ Շեմետը, Դիան Չոբանովը, Մարկո Պարիզոտոն և այլք։ Նրանց գործունեության հիմքում ընկած են Համբուրգի Laeiszhalle համերգները։
Համբուրգի «NEUE PHILHARMONIE HAMBURG» (NPH) -ը պարբերաբար հյուրախաղեր է ունեցել նաև դրսում` Հարավային Կորեա, Ֆրանսիա, Մոնակո, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Բելգիա և Չինաստան և այլուր:
Ինչ կհիշվի, ի թիվս այլ համերգների՝ բեմադրություններ, որոնք նշվել են հանդիսատեսի կողմից և բարձր են գնահատվել գերմանական մամուլի կողմից՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Գևանդհաուս Լայպցիգում, Բեռլինի Konzerthaus-ում, Բազել կազինոյում և Նիցցայի տաճարում:
Այս հոբելյանական սեզոնի սկզբում Համբուրգի Neue Philharmonie-ն ընդունել է միջազգային ճանաչում ունեցող մաեստրո Մարկո Պարիզոտտոյին՝ որպես հրավիրյալ դիրիժոր: Տոնակատարությունների բացումը ներառում է. Բեթհովենի «Էրոիկա» սիմֆոնիան, ծրագրում է հոկտեմբերին՝ Էլբֆիլհարմոնիայում-Elbphilharmonie-ում:
Դրան հաջորդում են Բեթհովենի մեծ 9-րդ սիմֆոնիայի մի շարք կատարումներ Գերմանիայի մի քանի քաղաքներում՝ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին։
Maestro Marco Parisotto-Մաեստրո Պարիզոտտոն և Համբուրգի Neue Philharmonie-ն տպավորիչ ծրագրերով հոբելյանական սեզոնը կեզրափակեն ապրիլ և մայիս ամիսներին, ներառյալ Ռիմսկի-Կորսակովի գրավիչ «Շեհերազադեն» և Մալերի «էպիկական Առաջին սիմֆոնիան»:
«NEUE PHILHARMONIE HAMBURG» կամերային նվագախումբը պարբերաբար ելույթ է ունենում մեծ դահլիճներում, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Լայպցիգի Գևանդհաուսում և Ֆրանկֆուրտի Alte Oper-ում։
Վերջին տարիներին Համբուրգի Neue Philharmonie-ն նաև լայնածավալ շրջագայություններ է կատարել աշխարհով մեկ՝ ճանապարհորդելով Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Չինաստան, Հարավային Կորեա և Ճապոնիա:
«NEUE PHILHARMONIE HAMBURG» կամերային նվագախմբին մաղթենք աշխարհի նոր լավագույն բեմեր ու նորանոր հաջողություններ, դափնեպսակներ:

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«NEUE PHILHARMONIE HAMBURG» մեդիա խմբագիր

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ