ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը (վերջնահաշվարկ)

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը (վերջնահաշվարկ)
24.04.2013 | 01:44

Անցել է արդեն 98 տարի այդ ողբերգական օրվանից: Թուրքիան շարունակում է իր նողկալի հետևողականությամբ մերժողական դիրք ընդունել: Անձամբ ես ոչ մի նախադրյալ դեռ չեմ տեսնում, որ ցեղասպանության 100-ամյակին այսինքն ուղղիղ երկու տարի հետո Թուրքիան կզիջի բռնած դիրքը: Եկեք մենք ինքներս մեզ հարց տանք, իսկ, ինչի ենք հասել այդ 98 տարիների ընթացում ցեղասպանության ճանանչելիության ուղղությամբ:

Չնայած ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանի Պետական դուման, Հունաստանի, Լիբանանի խորհրդարանները, ապա Բելգիան, Շվեդիան, Կանադան, Սլովակիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան և այլ երկրներ։ Միջազգային կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա՝ Եվրախորհրդարանը, բայց դա վերջնական արդյունքին հասնելու համար, ցավոք, շատ քիչ է: Փաստորեն ներկայումս ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունների թիվը 20-ից ավելի է։

Դիտվել է՝ 4069

Մեկնաբանություններ