Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գիտակրթական ոլորտում կորցրածը տասնամյակներով չի վերականգնվում

Գիտակրթական ոլորտում կորցրածը տասնամյակներով չի վերականգնվում
25.11.2023 | 17:20

Քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն նշեց մեր բուհական համակարգի ցածր մակարդակի մասին, հավելելով, որ ՀՀ բուհերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Բարձրագույն կրթության համակարգում որպես չորս տասնամյակ աշխատող և դոկտորի ու պրոֆեսորի գիտակրթական աստիճանի հասած մասնագետ, ինձ թույլ կտամ որոշակի դիտարկումներ և պարզաբանումներ անել:

Իհարկե, բարձրագույն կրթության համակարգը մեզ մոտ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած և իսկապես արմատական բարեփոխումների կարիք ունի: Բայց, եթե այդ բարեփոխումները պետք է լինեն արևմտյան գիտակրթական համակարգի մեխանիկական ընդօրինակումները և վերակազմավորումները, արդյունքում իրավիճակը կարող է ավելի վատանալ: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, որն իր հերթին Ռուսական կայսրության կրթական համակարգի ժառանգորդն էր: Ռուսական կայսրության բարձրագույն կրթության հիմնադիրը Պյոտր Առաջինն էր, ում հրահանգով այն փոխառնվեց Պրուսիայից: Փաստացիորեն ներկայումս մենք և հետխորհրդային որոշ երկրներ դեռ պրուսական/գերմանական համակարգի ազդեցության կրողն ենք: Գերմանական որակի և մակարդակի մասին ես չէ, որ պետք է գրեմ, դա հանրահայտ իրողություն է: Բարձրագույն կրթության անդամահատումը բակալավրիատի և մագիստրատուրայի անգլոսաքսական մոդելով, որ մեխանիկորեն պարտադրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եղավ անարդյունավետ և ներկայիս հետընթացի պատճառներից մեկն է: ԱՄՆ-ի գիտակրթական համակարգում ընդգրկված են մեծ թվով մասնագետներ, որոնք արտագաղթել են խորհրդային պետությունից և արևելաեվրոպական երկրներից, որոնք որպես բարձրակարգ մասնագետ անցել են հենց այդ պրուսական/գերմանական ուսուցման բարձրագույն դպրոցը: Հիմա, երբ ծրագրվում է կառուցել ակադեմիական քաղաք և բարեփոխել բարձրագույն կրթությունը, գուցե և անհրաժեշտ է մի պահ հետ նայել, վերցնել նախորդ համակարգերից այն, ինչը անհրաժեշտ է պահպանել և ելնել հայկական իրականության առանձնահատկություններից: Լսել եմ եվրոպական և ամերիկյան համալսարանների դասախոսների և հետազոտողների, առավելություններ մեր մասնագետների նկատմամբ ինչ որ առումներով ունեն, բայց չէի ասի, որ մենք զիջում են նրանց: Շատ առումներով, ինքնագովեստ չընդունեք, զիջում են: Ժամից ավելի լսում ես, բառակույտից բացի ուրիշ ոչինչ չկա: Մեկ անգամ շտապողականություն դրսևորվեց, և ունեցանք լուրջ կորուստներ, հիմա պետք է ավելի հավասարակշիռ մոտեցում, գիտակրթական ոլորտում կորցրածը տասնամյակներով չի վերականգնվում:

Վերջում ասեմ, որ տասնամյա միջնակարգ դպրոցը 12-ամյայի մեխանիկական վերափոխումը ևս անարդյունավետ դուրս եկավ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4444

Մեկնաբանություններ