Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՌՈՂՋ, ԼԻԱՐՅՈՒՆ ԱԶԳԵՐԸ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

ԱՌՈՂՋ, ԼԻԱՐՅՈՒՆ ԱԶԳԵՐԸ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ
10.11.2009 | 00:00

Երբ բանաստեղծները գրում են կյանքի ու մահվան մասին, դա շատ սովորական է ու բնական. պոեզիան միշտ էլ ունեցել է հիմնաթեմաներ, որոնք երկիր, ժամանակ ու ձիրք չեն հարցրել: Այդ հիմնաթեմաներն այնքան էլ շատ չեն` կյանք, հայրենիք, սեր, մահ...
Եվ երբ բանաստեղծները գրում են կյանքի ու մահվան մասին, փաստորեն, դա նրանց գործն է:
Խնդիրը` թե ի՛նչ են գրում: Բանաստեղծությո՞ւն: Լավ: Իսկ եթե ուղղակի գրում են կյանքի ու մահվան մասի՞ն, ինչպես Եղիշե Չարենցը.


«14.03.1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել - թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Եր—ի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց — արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում —... լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում — զզվանք դեպի նա... Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը - եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը: - Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը... չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ — անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ... Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ... Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը - — ուրիշ ոչինչ...»:
Այսպես:
Այսպես են գրում բանաստեղծները:
Կյանքի ու մահվան մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3046

Մեկնաբանություններ