«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արմեն Աշոտյան. Ուստի իրոք որ, մադամ, shut up

Արմեն Աշոտյան. Ուստի իրոք որ, մադամ, shut up
01.12.2020 | 15:37
ԱԺ-ում«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր «փայլատակել» է . «Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ այն մթնոլորտում, որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես որեւէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս»:
Իհարկե, ժողովուրդն է մեղավոր, որ երկիրն ազգային աղետի հասցնելուց հետո, տիկին Մակունցի հեղինակավոր կարծիը դեռ ինչ-որ մեկին հետաքրքրում է։
Մադամը, լինելով իշխող դավադիր ոհմակի գորշ պարագլուխներից մեկը, դեռ մի հատ էլ «պռոշ է անում», նեղվում է, թե առողջ մթնոլորտ չկա։
Տիկին Մակունց, քանի դեռ դավադիր ստակակը չի պատժվել, մթնոլորտը չի առողջանալու։ Իսկ դրանից հետո ձեր կարծիքը հետաքրքիր կլինի լոկ պատկան մարմինների համար։
Այդքանը հերիք չէր, պարզվում է, տիկինը միտք ու գաղախար կարող է առաջարկել, բայց դե մթնոլիրտը այն չէ։
Հիշեցնեմ ձեր «մտքերից» մեկը։
Պատերազմից առաջ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե «Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին նոր պատերազմում», դուք նպաստել եք ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ հարվածներին մեր երեխեքի գլխին։
Ուստի իրոք որ, մադամ, shut up.
Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ